Հունվար 12, 2026
142 դիտում

Հայտնի դարձան Հայաստանի շախմատի առաջնության 1-ին տուրի զույգերը


Լուսանկարը` Մեդիամաքս


Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ Հայաստանի տղամարդկանց 86-րդ եւ կանանց 81-րդ առաջնությունների բացման արարողությունը:

Առաջնության գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը նշեց, որ տիտղոսակիր մասնակիցների քանակը քիչ է, սակայն առաջնության միջին վարկանշը նախորդ տարվա համեմատ ավելի բարձր է։ Շախմատիստներից մի քանիսը բուռն արձագանքեցին մրցավարի խոսքին, որը, վկայակոչելով ՖԻԴԵ-ի կանոնները, պարտադրեց հեռախոսները կամ անջատված վիճակում դնել դռան մոտ տեղադրված սեղանին, կամ առհասարակ չբերել դահլիճ։ Ի վերջո, որոշվեց հեռախոսները պահել դահլիճից դուրս նախատեսված վայրում:

Մրցաշարը մեկնարկելու է վաղը։ Հաղթողները տեղ են գտնելու Հայաստանի հավաքականներում, իսկ մրցանակային տեղեր գրավածներն իրավունք կստանան մյուս տարի եւս մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբին։

Առաջնության առաջին տուրում կայանալու են հետեւյալ պարտիաները․ Սարգիս Սարգսյան-Արթուր Դավթյան, Արամ Հակոբյան-Կարեն Գրիգորյան, Էմին Օհանյան-Տիգրան Հարությունյան, Մանուել Պետրոսյան-Զավեն Անդրիասյան, Մամիկոն Ղարիբյան-Արսեն Դավթյան։

Կանանց պայքարում միմյանց դեմ կմրցեն՝ Նելլի Ջալալյան-Աննա Խաչատրյան, Անահիտ Մկրտչյան-Մարիամ Ավետիսյան, Սոնա Կրկաշարյան-Անգելինա Միրաքյան, Անի Ավետիսյան-Լիլիթ Կասինյան, Աստղիկ Հակոբյան-Նվարդ Հայրապետյան զույգերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին