Հունվար 13, 2026
86 դիտում

Ձյուդոյի վարկանշային մրցաշարերը կմեկնարկեն այս տարվա հունիսից


Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական մարզաձեւերն աստիճանաբար սկսում են նախապատրաստվել Լոս Անջելեսի խաղերին։

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան տեղեկացնում է, որ Օլիմպիական խաղերի համար վարկանշային միավորներ մարզիկները կսկսեն վաստակել այս տարվա հունիսից։ Հունիսի 19-21-ը Ուլան Բատորում կայանալու է առաջին վարկանշային միջազգային մրցաշարը, որտեղ հանդես են գալու նաեւ Հայաստանի ներկայացուցիչները։

Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը ՀԱՕԿ-ին ասել է, որ մարզիկներն աշխատում են անհատական մարզիչների հետ։ Փետրվարին Ծաղկաձորում նախատեսված է ուսումնամարզական հավաք։ 

Նա խոստովանել է, որ Օլիմպիական վարկանշային միավորներ կարող են ձեռք բերել Աշիկ Անդրեյանը եւ Վահե Աղասյանը (երկուսն էլ 60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ), Գոռ Կարապետյանը (90 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին