Դեկտեմբեր 04, 2024
5321 դիտում

ԵՎՐՈ-2024․ Е խումբ


Լուսանկարը` Belgian Red Devils

Լուսանկարը` Belgian Red Devils

Լուսանկարը` Slovenský futbalový zväz

Լուսանկարը` Echipa națională de fotbal a României

Լուսանկարը` Ukrainian Association of Football


Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է այս ուրբաթ օրը՝ հունիսի 14-ին։ Մեկ ամիս ֆուտբոլի սիրահարների ուշադրությունը սեւեռված կլինի դեպի Գերմանիա, միմյաց դեմ մրցելու են լավագույն հավաքականները։

Մինչ այդ շարունակենք ծանոթությունն առաջնության թիմերի հետ, այս անգամ ԵՎՐՈ-2024-ի Е խումբն է, որտեղ Բելգիայի, Սլովակիայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի հավաքականներն են։

Բելգիա

Լուսանկարը` Belgian Red Devils


Այս հավաքականը Եվրոպայի առաջնություններում հանդես է եկել 6 անգամ ու լավագույն արդյունքը գրանցել 1980-ին, երբ դուրս է եկել եզրափակիչ։

Բելգիացիները վերջին տարիներին անհամեմատ ուժեղացել են եւ ֆուտբոլային աշխարհին տվել են առաջին մեծության աստղեր։ Նրանց ոսկե սերնդի մի մասն արդեն ավարտել է կարիերան, գլխավոր մարզիչն էլ այլեւս Ռոբերտո Մարտինեսը չէ։ Չնայած դրան՝ այսօր եւս կան ինչպես արդեն փորձառու ու տիտղոսակիր, այնպես էլ ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են այս ԵՎՐՈ-ում իրենց երկրի համար հաջողություններ գրանցել։

Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորությամբ սա առաջին ԵՎՐՈ-ն է, ինչը մեծ պատասխանատվություն է նրա համար։

Սլովակիա

Լուսանկարը` Slovenský futbalový zväz


Սլովակիայի (այդ թվում նախկին Չեխոսլովակիա) ընտրանին Եվրոպայի առաջնությունների 5-ակի մասնակից է։ 1976 թվականին որպես Չեխոսլովակիա դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Երրորդ անընդմեջ ԵՎՐՈ-ի ուղեգիր սլովակներն ապահովել են Իսլանդիայի նկատմամբ տնային հաղթանակի շնորհիվ։ Որպես Սլովակիա պետություն լավագույն արդյունքը եղել է 2016-ին, երբ հասել են 1/8 եզրափակիչ ու պարտվել Գերմանիային։

Ռումինիա

Լուսանկարը` Echipa națională de fotbal a României


Այս հավաքականը եւս 5 անգամ է մասնակցել Եվրոպայի առաջնություններին ու սա առաջինն է ԵՎՐՈ-2016-ից հետո։ Լավագույն արդյունքը եղել է 2000-ին, երբ հասել է քառորդ եզրափակիչ։

Չկարողանալով մասնակցել ԵՎՐՈ-2020-ին՝ հաջորդի ուղեգիրը ռումինացիներն ապահովել են ժամանակից շուտ, ինչը մեծ ոգեւորություն է առաջացրել թիմի երկրպագուների մոտ։   

Ուկրաինա

Լուսանկարը` Ukrainian Association of Football


Ուկրաինայի ընտրանին Եվրոպայի առաջնություններում մասնակցելու փորձ ունի։ Թիմը երեք անգամ է հանդես եկել ԵՎՐՈ-ում, իսկ 2012-ին դա արել է որպես մրցաշարի կազմակերպիչ (Լեհաստանի հետ համատեղ, խմբ․)։ ԵՎՐՈ-2020-ում ուկրաինացիները հասել են քառորդ եզրափակիչ։

Որակավորման փուլում գրավելով երրորդ տեղը՝ ուկրաինացիները սկսեցին պայքարել ուղեգրի համար ու կիսաեզրափակիչում հաղթեցին Բոսնիա եւ Հերցեգովինային, եզրափակչում՝ Իսլանդիային։

Խմբի առաջին խաղերը նախատեսված են հունիսի 17-ին,  կմրցեն Ռումինիան եւ Ուկրաինան,  Բելգիան ու Սլովակիան։

ԵՎՐՈ-2024․ A խումբ
ԵՎՐՈ-2024․ В խումբ
ԵՎՐՈ-2024․ С խումբ
ԵՎՐՈ-2024․ D խումբ

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին