Սեպտեմբեր 08, 2024
exclusive
1718 դիտում

Բասկետբոլի Ա-լիգա. Միայն հայ խաղացողներով հանդես եկող ԲԿՄԱ-ի նպատակներն ու պայքարը


Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Բասկետբոլի Ա-լիգային մասնակցող թիմերից մեկն էլ ԲԿՄԱ-ն է, որը համալրված է միայն տեղացի երիտասարդ խաղացողներով: Ակումբի մարզիչ Արեգ Վաթյանը Mediamax Sport-ի հետ զրույցում պատմել է իրենց նպատակների, հայ բասկետբոլիստներին զարգացնելու, թիմային ձեռագիր ձեռք բերելու եւ Ա-լիգայում ընթացող պայքարի մասին:


ԲԿՄԱ-ի կազմը

Այս տարի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կայանալու է Բաքվում, որին մեր ֆեդերացիայի որոշմամբ չենք մասնակցելու։ Այդ ընթացքում պետք է խաղային փորձ ունենանք, դրա համար էլ կմասնակցենք Ա-լիգային եւ մինչեւ 24 տարեկանների Հայաստանի առաջնությանը:

Առաջնային նպատակը երիտասարդ բասկետբոլիստներին խաղաժամանակ տրամադրելն ու ստուգելն է: Նրանք ավելի փորձառու խաղացողների հետ պայքարում կաճեն, մենք էլ տակտիկական տարբեր սխեմաներ կփորձարկենք: Աշնան սկզբին պլանավորում ենք հանդես գալ Եվրալիգայի մինչեւ 20 տարեկնների պայքարում։

Ա-լիգան ցույց կտա, թե որ դիրքերում խնդիրներ ունենք եւ դրանք ուժեղացնելու համար արտերկրից կհրավիրենք մեր հայրենակիցներին:

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


ԲԿՄԱ-ն ամբողջովին կազմված է մեր երիտասարդական հավաքականի անդամներից, որոնք հիմնականում 18-19 տարեկան են, կան նաեւ ավելի փոքրերը: Տղաներից մեկն էլ ծառայում է, նրան բաց են թողնում, որպեսզի մասնակցի հանդիպումներին: Դա մեծ ձեռքբերում է, հույս ունենք, որ երբ մյուսների ծառայելու ժամանակն էլ գա, նույն հնարավորությունը նորից կգործի: Այլապես 2 տարի չմարզվելով՝ ամբողջ սերնդին կկորցնենք:  

Նրանց մեծացնելու համար բավական երկար ժամանակ ենք ծախսել: Մեր աշխատանքի արդյունքում ստացված առաջին նման մրցունակ սերունդն է, այն կարող է հավասար պայքար ծավալել Ա-լիգայի ակումբների հետ: Տղաները լավն են, տեխնիկապես զարգացած, միջազգային փորձ ունեցող, պարզապես պետք է ավելի թիմային բասկետբոլ խաղալ: Փորձում ենք ամեն ինչ անել, որ դա էլ նրանց մոտ ստացվի:

Աշխատանքը

Ինձ բասկետբոլի հավաքականի մարզիչ են նշանակել հոկտեմբերին, այդ ժամանակ էլ Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանի եւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ որոշեցիք, որ ԲԿՄԱ նախագիծը պետք է լինի:

Պայքարում եմ, որ թիմի կազմում նախորդ տարվա պես լեգիոներներ չլինեն, այլ հանդես գան միայն տեղացի խաղացողները: Իմ սկզբունքներից մեկն է, որ հենց մեր երեխաները խաղային ժամանակ ստանան, թեկուզ պարտվեն, բայց միշտ խաղահրապարակում լինեն, պայքարեն, սովորեն:

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Թիմի կազմում ընդգրկված բոլոր բասկետբոլիստների որակները լավ գիտենք, ծանոթ ենք նրանց ունակություններին: Ընտրության վրա երկար ժամանակ չենք ծախսել, քանի որ համարյա 90 տոկոսով այն կազմն է, որը նախորդ տարի Սան Մարինոյում մասնակցել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնին: Թեեւ այնտեղ հաջող հանդես չեկան, բայց միջազգային փորձ ունեցան:

Բասկետբոլիստների մեծ մասն Արաբկիրի եւ Աջափնյակի սաներն են, որոնք հիմնականում միմյանց հետ են խաղացել: Նրանց համարում եմ մեր ամենահաջող սերունդը, շատ հաճախ ենք միջազգային մրցաշարերի տարել Վրաստան, մեր աչքի առաջ են մեծացել: Դրա համար էլ շատ ենք ուզում պահպանել այդ աշխատանքի արդյունքում ստացված պտուղները: Պետք է նույն կերպ շարունակել, քանի որ նրանց արդեն փոխարինելու են 14, 15, 16 տարեկանները:

Խիստ մոտեցումը

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Ամեն ինչին շատ թեթեւ ենք նայում, ոչ մի հանդիպումից առաջ չեմ պարտադրում խաղալ արդյունքի համար: Բոլոր երիտասարդները շատ տաքարյուն են եւ ուզում են հաղթել, իրենց հետ պայքարի մեջ եմ, քանի որ երկուստեք մերն ենք առաջ տանում:

Միշտ փորձում եմ երիտասարդների հետ աշխատել, նրանք ապացուցելու շատ բան ունեն, դրա համար էլ հեշտ է, փորձառուների դեպքում այդպես չէ:

ԲԿՄԱ-ի խաղային նստարանը մեծ է, հաճախ եմ արագ փոփոխություններ կատարում, եթե խաղացողներն իմ առաջադրանքները չեն կատարում, անմիջապես նստում են ու համարյա էլ խաղաժամանակ չեն ստանում:

Չեմ պատժում, պարզապես մարզիչը միշտ ճիշտ է, եթե ինձ են նշանակել ու վստահել թիմը, ուրեմն պետք է բարձր գլխով դուրս գամ այս ամենից: Գիտեմ, թե որն է հաղթանակի հասնելու գրավականն ու իրենց էլ աստիճանաբար դրան եմ մոտեցնում: Տղաները դեռ լուրջ հաղթանակներ չեն ունեցել ու շատ բան չգիտեն:

Բասկետբոլիստների կարծիքն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, նրանք առաջադրանք են ստանում, որը պետք է կատարել: Սան Մարինոյում անցկացված Եվրոպայի առաջնությունից ու կրած պարտություններից հետո խաղացողները հոգեբանական վատ վիճակում էին գտնվում: Որոշ ժամանակ բարի էի, բայց հասկացա, որ պետք է խիստ լինել ու նրանցից անընդհատ պահանջել:

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Երիտասարդների հետ աշխատելու այլընտրանք չկա, եթե հիմա իմ առաջադրանքը չկատարեն, նույն էլ այլ ակումբ տեղափոխվելու դեպքում են անելու, եւ ոչ մի մարզիչ նրանց լուրջ չի վերաբերվելու: Դրա համար պետք է սովորել խաղային կարգապահության ու լսել մարզչին, անցումը դեպի մեծ բասկետբոլ այդպես է հնարավոր: Կարեւոր է ուժերը ճիշտ դասավորել, որպեսզի բասկետբոլում ապագա ունենան:

Առաջատարները

Մի քանի օրից Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱՄՆ-ում ընկերական հանդիպումներ կանցկացնի Ֆրանսիայի հետ: Մեր թիմն էլ ընտրանու մարզչի ու նրա օգնականների ուշադրության կենտրոնում է:

ԲԿՄԱ-ից Տիգրան Մկրտումյանը հավաքականի հետ մեկնել է ԱՄՆ: Այստեղի մարզումներին մեր թիմից 4-5 բասկետբոլիստ է մասնակցել, հավաքականի պահանջած բոլոր խաղացողներին տրամադրում ենք, անգամ, եթե դա վնասում է մեր պարապմունքներին: Հասկանում ենք, որ իրենց ապագան մեծապես կախված է այդ ելույթներից, դրա համար էլ չենք խոչընդոտում:

Տիգրան Մկրտումյանը պետք շատ աշխատի ու ապացուցի, որ իսկապես արժանի է լինել հավաքանում: Մյուսներն էլ պետք է նրա օրինակին հետեւեն ու հասկանան, որ իրենք էլ կարող են նման շանս ստանալ:

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Թիմում խաղային կարգապահությունն ու մթնոլորտը բավական լավն են, խաղացողներն անհատապես ուժեղ են, բայց դեռ թիմային ձեռագիրը չի երեւում: Դրա համար ժամանակ է հարկավոր ու միջազգային փորձ, ինչի պակասն Ա-լիգային մասնակցելով ենք լրացնում: ԲԿՄԱ-ն նաեւ Համահայկական խաղերի ժամանակ Երեւանի թիմն է ներկայացնելու:
 
Բոլոր տաղանդավոր երիտասարդներն իրենց ուժերը կարող են փորձել ԲԿՄԱ-ում, մեր դռները բաց են: Հաստատ է միայն մեկ բան, որ լեգիոներներ չենք ունենալու:

Ա-լիգան

Զբաղվածության պատճառով այնքան էլ շատ չեմ հասցնում հետեւել Ա-լիգայի խաղերին, բայց հետաքրքիր մրցակցություն է ծավալվում, թիմերը հիմնականում հավասար են: «Ուրարտու»-ն է շատ աչքի ընկնում, որը համալրված է հավաքականի կորիզով՝ Արկադի Մկրտչյան, Ալբերտ  Թադեւոսյան, Դանիլ Գեւորգյան: Նրանց հետ խաղերում մեր երիտասարդները հաստատ օգուտ կքաղեն, թիմերում արտասահմանցիներ էլ կան, որոնք իմ կարծիքով ամենաբարձր որակի չեն, բայց նրանց դեմ պայքարն էլ աճ կապահովի:

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


ԲԿՄԱ-ն ոչ մեկի համար հեշտ մրցակցի չի լինելու, բոլորը մեզ դժվարությամբ են հաղթելու, անգամ՝պարտվելու են: Բոլորի հետ խաղերում էլ պայքարի ենք տրամադրվելու: Հստակ պլան չունենք, փորձ ձեռք կբերենք, քանի որ ապացուցելու շատ կա:

Իմ սաների կատարմամբ առաջին հերթին թիմային խաղ եմ ուզում տեսնել, որ հավասար վիճակագրություն ցույց տան ու բոլոր ցուցանիշներով կտրուկ տարբերություն չլինի, օգտակար գործողությունների գործակիցը դրական լինի: Երբ ժամանակ կանցնի ու ձեռագիր կլինի, իրենցից էլ ավելին կպահանջենք:

Մարդկանց կդիմեմ, որ երկրպագեն ԲԿՄԱ-ին, քանի որ նրանք են մեր բասկետբոլի ապագան, այդ տղաները մնալու են այստեղ ու շարունակելու են խաղալ:

Ա-լիգան բավական լավ նախագիծ է, շնորհակալություն Արա Պողոսյանին, որ նորից վերականգնեց այն: Մեզ համար շատ կարեւոր է, որ բոլոր փուլերով առաջ ենք շարժվում՝ Ա-լիգա, 24 տարեկանների առաջնություն, Համահայկական խաղեր:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Արփի Մալյանց/Ա-լիգա

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին