Դեկտեմբեր 04, 2024
exclusive
16419 դիտում

Ա լիգայի ակումբները. «Արցախ»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բասկետբոլի Ա լիգայում խաղերն էլ ավելի հետաքրքիր ու պայքարը լարված են ստացվում: Թիմերը հանդես են գալիս փլեյ-օֆֆում, ու յուրաքանչյուր հանդիպում կարող է վճռորոշ լինել:

Mediamax Sport-ը շարունակում է հետեւել առաջնության ընթացքին ու ներկայացնել Ա լիգայում հանդես եկող ակումբներին: Այս անգամ անդրադարձել ենք «Արցախին»:

Մեր զրուցակիցներն են թիմի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը, Արցախի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Միքայելյանն ու «Արցախի» առաջատար խաղացող Ալբերտ Թադեւոսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Արցախ» ակումբի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյան

«Արցախի» ստեղծումն է մեծ պահանջարկը Ստեփանակերտում. Մեր ակումբը ձեւավորվել է Ստեփանակերտում: Ունենք պետական բարձր աջակցություն, մեզ շատ է օգնում նաեւ Արցախի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Միքայելյանը: Այս մարզաձեւն Արցախում մեծ զարգացում է ապրում:

Այսպիսի բարձրակարգ բասկետբոլիստներ այնտեղ չեն եղել, ու բոլորը շատ լավ են ընդունում տղաներին: Նրանք հաճախ են մարզադպրոցներ գնում, հանդիպում պատանիներին ու նրանց հետ մարզումներ անցկացնում:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Արցախը» մարզվում ու տնային հանդիպումներն անցկացնում է Ստեփանակերտում, հիմա Երեւան ենք տեղափոխվել, քանի որ Ա լիգայի կանոնադրության համաձայն փլեյ-օֆֆի խաղերը կայանում են հենց այստեղ: 

Երեւանում սովորող շատ արցախցի ուսանողներ կան, ովքեր միշտ ներկա են լինում մեր խաղերին: Շատ երկրպագուներ ենք ունենում նաեւ Ստեփանակերտում, բոլորն էլ մեզ ոգեւորում են, օգնում հասնել հաղթանակների:

Մրցաշրջանի գլխավոր նպատակը. Այս տարի մեր թիմի համար Ա լիգային մասնակցելը դժվար է այնքանով, որ գործող չեմպիոնն ենք ու ղեկավարությունը, երկրպագուները պահանջում են կրկնել նույն արդյունքը: Վստահ կարող եմ ասել, որ այս տարի լիգան անհամեմատ ուժեղացել է, բոլոր թիմերը լուրջ մեկնարկ են տվել եւ հենց սկզբից համառ պայքար ծավալել:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Արցախը» ողջ շրջանը խաղացել է հիմնականում 5-6 հոգով: Փլեյ-օֆֆին ավելի ռացիոնալ ենք մոտեցել, համալրվել ենք երեք նոր խաղացողով, սպասում ենք նաեւ չորրորդին: Այս մրցաշրջանում մեր առաջնային նպատակն Ա լիգան հաղթելն է: Գավաթի խաղարկությունը եւս կարեւոր է, մանավանդ, որ թիմը լավ է մեկնարկել ու կարող է առաջ շարժվել, բայց ավելի շատ կենտրոնանալու ենք Ա լիգայի վրա:

Ընկերական հանդիպումներ. Երբ մի փոքր ազատ շրջան կար, մենք ուսումնամարզական հավաք անցկացրինք Վրաստանում: Երկու ընկերական խաղ ունեցանք վրացական Սուպերլիգայի 3-րդ ու 5-րդ տեղերը զբաղեցնող թիմերի հետ, որոնց զիջեցինք ընդամենը երեք միավորի տարբերությամբ: Սա ես վատ արդյունք չեմ համարում, քանի որ Վրաստանում բասկետբոլն անհամեմատ առաջ է մեզնից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարեւոր էր փլեյ-օֆֆից առաջ նման խաղային պրակտիկա ունենալը, մեր առջեւ դրված նպատակը լիովին կատարեցինք: Հիմա, բնականաբար, կարեւոր է քայլ առ քայլ առաջ գնալը: Մեր մրցակիցն «Էրեբունին» է, ձգտելու ենք հաղթահարել այս փուլի արգելքը:

Ավելի ուժեղացած մրցաշար. Ա լիգայի մակարդակը, հետաքրքրությունն աճել են, թիմերն ուժեղացել են, խաղացողների որակն է ավելացել, շատ լավ է, որ արդեն կան արտերկրից հրավիրված մարզիչներ «Արագածում» եւ «Արթիկում», նրանք դրական են ազդում լիգայի վրա:

Փլեյ-օֆֆը լինելու է շատ թեժ, լավ պայքար է ընթանալու, որի համար ճիշտ նախապատրաստություն է անհրաժեշտ: Դրա համար գնացինք Վրաստան, այնտեղ անցկացրած հանդիպումները նաեւ հոգեբանորեն մեզ օգնեցին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Լիգայում առկա խնդիրները. Իմ դժգոհությունն այն է, որ այս կարճ ժամանակահատվածում միանգամից երկու մրցաշար է անցկացվում, ինչը մեծ ազդեցություն է ունենում խաղացողների վրա: Բացի այդ, այս տարի Ա լիգայի խաղացանկը ստույգ չէ, այս բացթողման մեջ բոլորս էլ մեղավոր ենք, սակայն մարզչի համար շատ դժվար է թիմը ճիշտ նախապատրաստել, եթե ստույգ չգիտի, թե առաջիկա հանդիպումը երբ է:

Միայն հաղթանակի ակնկալիքով. Մենք պայքարում ենք միայն հաղթանակի համար, ամպագոռգոռ բառեր չեմ ասի, բայց լավ թիմ ենք հավաքել, որտեղ հրաշալի մթնոլորտ է տիրում: Տղաները ոչ միայն լավ խաղացողներ են, այլ նաեւ հրաշալի մարդիկ: Ամեն ինչ անում ենք, որպեսզի չհիասթափեցնենք մեր երկրպագուներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ալբերտ Թադեւոսյան

Ա լիգան. Մրցաշարում բավական մրցունակ ու համարյա նույն մակարդակի վրա գտնվող թիմեր ունենք, որոնք համառ պայքար են ծավալում միմյանց դեմ: Մինչ փլեյ-օֆֆը, երեւի, «Արագածն» էր ամենահամալրվածը, բայց նրանց հետ խաղերում էլ լավ տեսք ունեինք, 3 անգամ հաղթել ենք ու միայն 1 անգամ զիջել:

Հիմա ակումբներն ավելի են ուժեղացել, նոր խաղացողներ ձեռք բերել: Այս փուլում մրցակցությունն էլ ավելի թեժ ու պայքարը լարված է ստացվելու: Կարծում եմ երկրպագուների համար հետաքրքիր է լինելու խաղերին հետեւել:

Մրցակցությունը. Փլեյ-օֆֆում համալրումները շատացել են: «Ուրարտուն» էլ բավական հզորացել է, կիսաեզրափակչում երեւի վերջինիս դեմ կխաղանք, եթե կարողանանք «Էրեբունիին» հաղթել: «Արցախին» դժվար հանդիպումներ են սպասվում, մեր մրցակիցն ուժեղ ամերիկացիներ է ձեռք բերել: Դժվար է ասել առաջնությունն ինչպես կավարտվի, բայց մեր նպատակն ամեն խաղում հաղթելն է: «Արցախը» միշտ առաջին տեղում պետք է լինի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարբերվող ակումբը. Մեր ակումբում բոլորը՝ մարզիչները, ղեկավարներն ու խաղացողները, մեկ ամբողջական օրգանիզմի պես են: Միշտ ընկերական ու ջերմ մթնոլորտ է տիրում, միասնական նպատակ ունենք ու բոլորս մեկ ալիքի վրա ենք, իրար հետ խաղալը հեշտ է ու հաճելի: Ակումբում հիանալի մարդիկ են աշխատում, ամեն ինչ արտակարգ է:

Երկրպագուներն ու խաղացողները. Ցավոք, մեր դահլիճը մեծ չէ, ու շատ մարդիկ չեն կարողանում հետեւել խաղին, բայց այդ հարցը լուծվում է, նորն է կառուցվում: Մեր երկրպագուները շատ լավն են, ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում մեզ հետ են: Հույս ունենք, որ Երեւան էլ կգան ու մեզ կաջակցեն:

«Արցախը» Հայաստանի սիրտն է, ինչպես չերկրպագել նրան: Մենք բավական գեղեցիկ խաղ ենք ցույց տալիս, ամենահայկական թիմն ենք, առաջնության ընթացքում միայն 1 լեգիոներ ենք ունեցել, մնացածը հայեր են եղել, մեծ մասն էլ՝ տեղացի:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա փլեյ-օֆֆն է մեկնարկել, ուժեղացել ենք, բայց հայ բասկետբոլիստները շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել: Թիմն առաջ տանելը պատասխանատու է, բայց փորձում եմ իմ խաղը ցույց տալ ու միավորներ վաստակել: Ամեն խաղում առավելագույնն եմ անում:

Բասկետբոլի զարգացումը. Գոհ եմ Հայաստանում բասկետբոլի որակից: Հիմա մարզաձեւն աստիճանաբար զարգանում է: Նախորդ տարի էլ փլեյ-օֆֆում խաղացել եմ, առաջնության մակարդակը շատ է փոխվել, մրցաշարն ուժեղացել է, հույս ունեմ այդպես էլ կշարունակվի:

Բայց պետք է նաեւ նոր մարզադպրոցներ բացել, պայմանները լավացնել, որ երեխաները մարզվեն ու կարողանան զարգանալ: Հայ բասկետբոլիստների խաղամակարդակը պետք է բարձրանա, որ լեգիոներների հետ մրցունակ լինեն: Դրա համար անհրաժեշտ են դպրոցներ, երիտասարդ ու լավ մասնագետներ, որ իրենց գիտելիքներն ու փորձը ներդնեն:

Դա, իհարկե, արագ գործընթաց չի, մոտ 5-10 տարի կպահանջվի, որ բասկետբոլը նոր մակարդակի բարձրանա ու հայկական անձնագրերով շատ խաղացողներ լինեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիչը. Արեգ Վաթյանին շատ վաղուց գիտեմ, հիանալի մարզիչ է, նախորդ մրցաշրջանում էլ միասին աշխատել ենք: Վաթյանը հեղինակություն ունեցող մարզիչ է, իրար լավ ենք հասկանում, թիմը հարգում է նրան ու լսում, կատարում բոլոր առաջադրանքները: «Արցախում» ամեն ինչ լավ է, աստիճանաբար մոտենում ենք մեր նպատակներին:

Բացահայտելով Արցախը. Հայրս երեւանցի է, դրա համար Երեւանը հարազատ քաղաք է, մանկությունից սիրում եմ այն, բայց Արցախում ավելի լավ է խաղալ, որովհետեւ երկրպագուների բանակ ունենք, ու նրանք մշտապես աջակցում են: Կուզեմ, որ Երեւանում էլ խաղերի ժամանակ նույնպիսի մթնոլորտ լինի՝ աղմկոտ, ոգեւորվող, ակտիվ, որ դահլիճում իսկական բասկետբոլային շունչ տիրի:

Ինձ համար Արցախը բացահայտում էր, ուտելիքն այնտեղ շատ ավելի համեղ է, քան Երեւանում, իսկ բնությունը չափազանց գեղեցիկ է: Ստեփանակերտում է թիմը տեղակայում, բայց շատ վայրերում եմ արդեն եղել՝ Շուշիում, Գանձասարում, հավանում եմ երկիրն ու ոգին: Թիմով էլ ենք ճանապարհորդում, ընկերներով էլ տարբեր վայրեր այցելում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արցախի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Միքայելյան

Առաջնությունից դեպի Ա լիգա. Մենք նախկինում էլ էինք ելույթ ունենում Հայաստանի առաջնությունում, սակայն Ադրբեջանը բողոքել էր ՖԻԲԱ-ին, ինչը դժվարացնում էր մեր հետագա մասնակցությունը: Խնդրանքով դիմեցինք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային ու սպորտի ղեկավարությանը, ստեղծվեց պրոֆեսիոնալ Ա լիգա, որտեղ կարող է հանդես գալ ցանկացած ակումբ:

Անցած տարի «Արցախը» կարողացավ հաղթանակ տանել, ինչը չափազանց ուրախալի էր մեզ համար: Հիմա էլ անցել ենք եզրափակիչ փուլ, թիմը լավ պոտենցիալ ունի կրկին ոսկե մեդալները նվաճելու համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բասկետբոլի զարգացումն Արցախում. Արցախում այսօր բասկետբոլի 17 խումբ ունենք, որտեղ մարզվում են մոտ 300 երեխաներ: Մեր նպատակն է ավելի շատ ներգրավել շրջանները, որպեսզի մարզաձեւը համաչափ զարգանա: Կկազմակերպենք դպրոցականների առաջնություններ եւ քայլ առ քայլ ավելի պրոֆեսիոնալ կդառնանք: «Արցախ» ակումբը մարզաձեւի մասսայականացմանը շատ է նպաստում, ոգեւորություն տալիս բոլորին:

Ստեփանակերտում կկառուցվի նոր դահլիճ. Ակումբը ստանում է պետական աջակցություն, առանց խնդիրների թիմը մեկնում է բոլոր հանդիպումներին: Մեր ունեցած լավ նորությունն այն է, որ Ստեփանակերտում կառուցվելու է նոր դահլիճ: Նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են, ապրիլից կսկսվի շինարարությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչեւ հիմա մենք դպրոցների դահլիճներում էինք խաղում, բայց երբ ունենաք առանձին դահլիճ, անշուշտ, ամեն ինչ ավելի լավ կլինի: Նախատեսում ենք շինարարությունն ավարտել հենց այս տարի, որպեսզի նոր մրցաշրջանում «Արցախն» իր տնային հանդիպումներն անցկացնի այնտեղ: Բացի բասկետբոլից կարող են մարզվել նաեւ այլ խաղային մարզաձեւերի ներկայացուցիչներ:

Ողջ ֆինանսավորումը հատկացրել է Արցախի կառավարությունը, իսկ աշխատանքները կատարում է քաղաքաշինության նախարարությունը: Նախատեսվում է, որ այստեղ կարող ենք ընդունել նաեւ միջազգային հանդիպումներ:

Ակումբի գլխավոր նպատակը. Մեր հիմնական նպատակն այս մրցաշրջանը հաղթանակով ավարտելն է, որից հետո իրավունք կունենանք հանդես գալու եվրագավաթներում: Միգուցե, սկզբից կլինենք ցածր դիվիզիոններում, բայց կամաց-կամաց կբարձրացնենք մեր որակները:

Բասկետբոլի թիմերին նվիրված առաջին շարքում անդրադարձել էինք «Ուրարտուին»

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին