Դեկտեմբեր 22, 2024
exclusive
16580 դիտում

Ա լիգայի ակումբները. «Ուրարտու»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերջին տարիներին Հայաստանում ակտիվ ու մեծ քայլերով զարգանում է բասկետբոլը: Ա լիգան դարձել է բավական մրցունակ ու դիտարժան, ակումբները լրջորեն պատրաստվում են հանդիպումներին ու արտերկրից լեգիոներներ հրավիրում: Զուգահեռ կայանում է նաեւ Բ լիգան, որը եւս լուրջ հայտ է ներկայացնում մրցունակ դառնալու:


Mediamax Sport-ը որոշել է ներկայացնել հայկական բասկետբոլային ակումբներն ու պատմել նրանց նպատակների մասին: Շարքը սկսում ենք Երեւանի «Ուրարտուից», որը վաղը սկսելու է ելույթները ԵԱՏՄ-ի գավաթում:

Մեր զրուցակիցներն ակումբի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանն ու նախագահ Կարեն Գիլոյանն են:

«Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ Կարեն Գիլոյան 

Լուսանկարը` Մեդիամաքս


Ակումբի ձեւավորումը. 2016 թվականին, երբ ձեւավորվեց «Ուրարտու» ակումբը, այն սկսեց հանդես գալ ռուսական Սուպերլիգա 1-ում: Այդ ժամանակ ես օժանդակում էի թիմին, բայց ինչ-ինչ պատճառներով վերջինիս չհաջողվեց ամրապնդվել մրցաշարում: Հսկայական աշխատանք էր կատարվել, մտածեցինք, որ ափսոս է այդ ամենը ջուրը գցել:

Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանն առաջարկեց վերաձեւավորել թիմն ու նոր տեսքով մասնակցել Հայաստանի Ա լիգայի առաջնությանը: Այդ օրվանից էլ լծվեցինք ծանր, բայց հաճելի գործին:

Մենք կամաց-կամաց պրոֆեսիոնալ ենք դառնում, հմտանում ենք կազմակերպչական աշխատանքներում, հետազոտում ենք ավանդույթ ունեցող ակումբների փորձը, որպեսզի մենք էլ կարողանանք ճիշտ ձեւավորվել: Իմ նպատակն է, որ «Ուրարտուն» լինի ոչ թե միանգամյա նախագիծ, այլ երկարատեւ ու դիմացկուն ակումբ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոր բասկետբոլային բազա Երեւանում. Համոզված եմ, որ մեզ համար ամենակարեւորը բազա ունենալն է, եւ մենք այդ ուղու վրա ենք: Ունենք ներդնող, որը պատրաստ է կառուցել բազան ու անհատույց նվիրել «Ուրարտու» ակումբին: Ճարտարապետն ու քաղաքապետը շատ լավ են արձագանքել մեր առաջարկությանը, այն տեղակայելու մի քանի վայր կա, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի ավագանին: Այս պահին թղթաբանության փուլում ենք, հենց թույլտվությունը ստանանք, անմիջապես սկսելու ենք շինարարությունը:

Մեր բազայում պետք է լինի մանկապատանեկան դպրոց, որտեղ բոլոր մարզումները լինելու են անվճար: Այստեղ կտեղակայվեն ու կմարզվեն նաեւ մեր երկու թիմերը՝ «Ուրարտուն» եւ «Թմբկաբերդը»:

Բացի մարզումային պայմաններից պետք է ունենանք նաեւ 500 հանդիսական տեղավորող դահլիճ, որտեղ էլ կկայանան պաշտոնական հանդիպումները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ակումբի այս տարվա ծրագրերը. «Ուրարտուի» նպատակն այս տարի Հայաստանի չեմպիոն դառնալն ու Գավաթը նվաճելն է: Բացի այդ մասնակցելու ենք միջազգային մրցաշարի, որտեղ եւս ցանկանում ենք լավ հանդես գալ ու գնահատել մեր ուժերը:

Մենք այն համոզմանն ենք, որ ինչքան «Ուրարտուն» ուժեղանա, այնքան հավաքականի հիմքը զորեղ կլինի, որովհետեւ հենց մեր թիմում են խաղում պատանի  ու երիտասարդ բասկետբոլիստները, ովքեր Հայաստանի հավաքականներում են հանդես եկել:

Բասկետբոլի Բ լիգայում հանդես է գալիս մեր երկրորդ թիմը՝ «Թմբկաբերդը»: Երկրորդ լիգան սիրողական էր, սակայն չգիտես ինչպես կամաց-կամաց պրոֆեսիոնալի է վերածվում: Անկեղծ ասած՝ ես դեմ եմ դրան, որովհետեւ պետք է սիրողական թիմերը եւս հնարավորություն ունենան մասնակցել առաջնության:

Ամեն դեպքում, մեր երկրորդ թիմը եւս պայքարում է բարձր արդյունքների համար եւ փորձելու է հաղթել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անհիմն խնդիրներ Վանաձորում. Ա լիգայում մրցակցությունը գոհացնում է, թեպետ կան նաեւ թերություններ կազմակերպչական հարցերում, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն:

Ինձ դուր է գալիս, որ «Արցախն» ու «Աթիկը» մշտական ու լավ երկրպագուների բանակ ունեն: Մենք էլ մրցաշրջանի սկզբին ուզեցինք դառնալ Վանաձորի թիմ, բայց այնտեղից ոչ մի ընդառաջ քայլ չտեսանք: Ընդհակառակը, ստեղծվեցին մեզ համար բազմաթիվ անհիմն արգելքներ: Մենք պատրաստի թիմը տարել ու նվեր էինք տալիս քաղաքին, բայց իրենք չցանկացան:

Վանաձորում խաղալով՝ մեր բյուջեն ավելանում էր մոտ 10 հազար դոլարով, բայց մենք պատրաստ էինք դրան, որովհետեւ փոխարենը կունենայինք շատ լավ հանդիսատես եւ այնտեղի մանկապատանեկան դպրոցներում կզբաղվեին բասկետբոլով: Նույնիսկ արդեն մարզիչ էինք վերցրել, որը զբաղվում էր երեխաներով: Ցավոք, այս ծրագրերը չիրականացան:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապագայի թիմ ստեղծելու ճանապարհին. «Ուրարտուի» համար նոր խաղացողներ ձեռք բերելուն մեզ օգնում են բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն ու Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը: Ես ինչքան էլ սիրում եւ հասկանում եմ բասկետբոլից, ամեն դեպքում պրոֆեսիոնալ չեմ ու խորհուրդը շատ կարեւոր է ինձ համար: Նայում ենք խաղացողին, եթե մարզիչը, իմ ընկերներն ասում են, որ նրա կարիքը կա, վերցնում ենք:

Լեգիոներ ընտրելիս հիմնվում ենք երիտասարդների վրա, որովհետեւ, ինչպես ասացի, մենք ապագայի համար ենք նաեւ մտածում: Ես ուզում եմ, որ իսկապես թիմ դառնանք, որը կունենա իրեն հատուկ գաղափարախոսություն, հատկանիշներ, տղաները մի ընտանիք կդառնան:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գումարի մասին. Ֆինանսական խնդիրներ բոլորն էլ ունեն: Բայց իրականում գումար կա, պարզապես պետք է ճիշտ տեղում փնտրել: Եթե կարողանում ես մարդկանց համոզել, որ դա պետք է, նրանք տալիս են այն: Մեր այս տարվա ծրագրածի համար բյուջեն բավականացնում է:

Բասկետբոլի զարգացումն ու առկա խոչընդոտները. Հայաստանում բասկետբոլը զարգացնելու համար առաջին հերթին դահլիճներ են պետք: Այսօր որտե՞ղ կարող են զբաղվել այս մարզաձեւով՝ «Միկայում», «Օլիմպավանում», «Գրանդ սպորտում», մի քիչ «Արաբկիրում», իսկ մարզերից՝ միայն Արթիկում: Մյուս դահլիճները պիտանի չեն՝ օղակներ չունեն, հատակ, կամ էլ՝ ջեռուցում: Մի քանի դահլիճով մարզաձեւ չի զարգանում, սրա վրա պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բացի այդ պետք է մանկապատանեկան դպրոցները շատ լինեն, մարզիչների ու մրցավարների որակավորման դասընթացներ կազմակերպվեն: Տեսեք, Ա լիգան սպասարկում է ընդամենը յոթ մրցավար, իսկ դա շատ քիչ է:

Ես համոզված եմ, որ այս խնդիրները կլուծվեն, պարզապես պետք է ցանկություն ու նպատակ:

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Նպատակներն ու եվրագավաթները: Ամեն տարի ուզում ենք չեմպիոնական կազմ հավաքել: Նախորդ տարի Ա լիգայի լավագույնների թվում էինք, հիմա էլ այդպես է՝ առաջնությունում 2-րդ տեղում ենք ընթանում: Անցած մրցաշրջանում «Արագածը» չկար, հիմա այն մեր հիմնական մրցակիցներից է: Մյուս տարի էլ նոր ակումբ կարող է կազմավորվել, բայց «Ուրարտուն» միշտ այստեղ է ու լավ է խաղում: Դրա համար էլ բոլորից լավն ենք:

Ակումբը երկարատեւ պլաններ ունի, ցանկանում ենք հետագայում եվրագավաթներում հանդես գալ: Մեր առաջընթացն ակնհայտորեն երեւում է ամեն տարի, ուզում ենք միշտ առաջ շարժվել:

Մրցակիցներն ու Ա լիգան: Հիմա ավելի շատ լեգիոներներ ունենք, թիմի խաղամակարդակն է փոխվել, դա նաեւ Ա լիգայի ակտիվությամբ ու թեժ մրցակցությամբ է պայմանավորված: Երբ Լիգան ուժեղացավ, մենք էլ փոխվեցինք: «Ուրարտուն» առաջնության շարժիչ ուժն է դարձել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մրցակցությունը, միանշանակ, օգնում է թիմին, երբ «Արագածն» ուժեղանում է, մենք էլ փորձում ենք հետ չմնալ: Առողջ պայքարը շատ կարեւոր է, հակառակ դեպքում չես կարող մրցունակ լինել ու մեծ հավակնություններ ունենալ: Ա լիգայի չեմպիոնության ճանապարհին մեր հիմնական մրցակիցներն «Արագածն» ու «Արցախն» են:

Միայն հաղթանակը: Ա լիգայի մեկնարկում էլ, հիմա էլ դիտարկում ենք միայն հաղթելու տարբերակը, այլ բանի մասին չենք մտածում: Պետք է առաջինը լինենք, առայժմ 2-րդն ենք, բայց, ի տարբերություն «Արագածի», համալրումներ կարող ենք անել եւ ուժեղանալ: Մեր կազմը դեռ վերջնական չէ: Եթե այս բասկետբոլիստներով էլ լավ արդյունքներ ենք ցույց տալիս, պատկերացրեք, թե առաջիկայում ինչեր են սպասվում: Բանակցությունները խաղացողների հետ շարունակվում են, դրա համար դեռ անուններ չեմ նշի, համ էլ անակնկալ կլինի բոլորի համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ակումբի փիլիսոփայությունը: Մեր նպատակն «Ուրարտուն» Հայաստանի ամենալավ, սիրելի  ու ուժեղ ակումբը դարձնելն է: Ցանկանում ենք մի քանի տարի անց Եվրոպայում հանդես գալ ու ցույց տալ, որ մեր երկրում բասկետբոլ կա ու այդ բասկետբոլն «Ուրարտուն» է:

ԵԱՏՄ-ի գավաթը: Վաղը կմեկնարկենք ԵԱՏՄ-ի գավաթում: Այս մրցաշարի շնորհիվ մեր մակարդակը կտեսնենք, կհամեմատենք ուժեղ մրցակիցների հետ ու կհասկանանք ունեցած պոտենցիալը: Եթե հաղթանակի հասնենք, միանշանակ, եվրոպական գավաթների կմասնակցենք ու մրցունակ կլինենք:

Երկրպագուներին կոչ եմ անում, որ առաջիկա օրերի գան «Միկա» մարզահամալիր ու աջակցեն մեզ: Նրանց օգնության կարիքն ունենք, նաեւ կտեսնեն, որ Հայաստանում լավ բասկետբոլ կա: Բոլոր մրցակիցները շատ ուժեղ են, պատրաստվում ենք լավ խաղ ցույց տալ ու հաղթել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկրպագուները: Եթե «Արագածին» սփյուռքահայերն են երկրպագում, մեզ էլ երեւանցիները պետք է աջակցեն, բայց որքան էլ ցավալի լինի, խաղերին չեն գալիս: Բասկետբոլը շատ գեղեցիկ խաղ է ու ավելի դինամիկ, քան ֆուտբոլը: Խաղերի մուտքը սովորաբար անվճար է լինում, երկրպագուներին մնում է գալ ու վայելել դրանք:

Խաղացողները: Հիմա 4 լեգիոներ ունենք, բայց հնարավոր է ինչ-որ մեկին փոխանակենք: Երիտասարդ բասկետբոլիստներ ունենք, որոնք մինչեւ 16 տարեկանների հավաքականում են հանդես գալիս, ու լեգիոներներ չհամարվող՝ ռուսներ:

Կուզեմ, որ հայ խաղացողները շատ լինեն թիմում, մեզ հետ է Թադե Քեշիշյանը Գլենդելից, Վարդան Պետրոսյանը՝ Իրանից եւ Թոմ Օրդանյանը՝ Երեւանից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապագա սերունդը: Նաեւ ակումբի հետագա սերնդի մասին ենք մտածում, տարբեր տարիքայինների խմբեր ունենք, դեռ նոր ենք սկսել աշխատել այդ ուղղությամբ ու մրցումների չենք էլ մասնակցում: Պարզապես վատ է, որ ծնողները երեխաներին ոչ թե 7-8 տարեկանից են բերում բասկետբոլի, այլ շատ ուշ՝ 12-13-ում: 16 տարեկանում խաղացողներն արդեն պետք է պրոֆեսիոնալ լինեն, իսկ 3 տարում դրան հասնել դժվար է: Մենք խմբեր ունենք 7 տարեկանից սկսած, սաների թիվը մոտ 20 է, մնացածն ավելի մեծ են: 

Բասկետբոլի զարգացումը: Հայաստանում այն լավ տեմպերով է առաջ գնում, բայց ամեն տարի պետք է ինչ-որ բան փոխվի՝ պետությունը օգնի, հովանավորներ լինեն: Զարգացումը երեխաներից է պետք սկսել, իսկ մենք հակառակն ենք անում՝ վերեւից:

Երբ լավ պայմաններ ստեղծվեն մարզվելու համար, սահմանափակ դահլիճներ չունենանք, առաջընթացը զգալի կլինի: Երեխաների մարզումները պետք է անվճար լինեն, ես Մոսկվայում եմ առաջին քայլերս արել ու ոչ մի կոպեկ չեմ վճարել: Մեզ մոտ մարզումները վճարովի են: Արդյունքում շատ տաղանդավոր երեխաների կարող ենք կորցնել:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին