Փետրվար 26, 2026
exclusive
16108 դիտում

«Օլիմպավանը» պատրաստ է պաշտոնական բացմանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաշված օրեր են մնացել, որ մարզաշխարհի դատին հանձնվի վերջին տարիներին  Հայաստանում կառուցված ամենաշքեղ ու կարեւոր սպորտային կառույցներից մեկը:

Դավթաշենում գտնվող «Օլիմպավանում», որը Օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ տարի առաջ է շահագործման հանձնվելու, մարզվելու ու բնակվելու հնարավորություններ են ունենալու համարյա բոլոր մարզաձեւերի ներկայացուցիչները:

«Օլիմպավանում» կատարվող աշխատանքներն արդեն թեւակոխել են վերջին փուլ: Հյուրանոցային համալիրն արդեն ամբողջովին կահավորված է, տեղադրված է ողջ գույքը: Մարզադահլիճներում էլ վերջին շտկումներն են իրականացվում: ՀԱՕԿ-ի մասնաշենքը, որտեղ տեղակայվելու են նաեւ ազգային ֆեդերացիաները, եւս, գրեթե, պատրաստ է շահագործման հանձնվելու:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Օլիմպավանի» պաշտոնական բացումը կայանալու է սեպտեմբերի վերջին ՀԱՕԿ-ի 25-ամյակի տոնակատարությունների շրջանում, երբ Հայաստան են ժամանելու ՄՕԿ-ի ու ԵՕԿ-ի նախագահներ Թոմաս Բախն ու Պատրիկ Հիկեն, ինչպես նաեւ մի շարք ԱՕԿ-ի ներկայացուցիչներ  եւ պատվավոր հյուրեր:

«Օլիմպավանի» նախագծման աշխատանքները սկսվել են 2013 թվականի մարտին, իսկ շինարարությունը մեկնարկել է մայիսի 28-ից:

Mediamax Sport-ն արդեն 4-րդ անգամն է եղել «Օլիմպավանում» ու ներկայացնում է բացառիկ լուսանկարներ:

Մեր ընտրանին