Ապրիլ 17, 2024
exclusive
110374 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Հովհաննես Բաչկով


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծննդյան թիվ. 02.12.1992 թ. Գյումրի
 
Մարզաձեւ. Բռնցքամարտ (63 կգ)

Ընտանիք. Ամուսնացած է, ունի 2 որդի

Կրթություն. Ավարտել է Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջն ու Գյումրու մանկավարժական համալսարանը

Մարզիչ. Ռուդիկ Մկրտչյան ու Կարեն Ղազարյան

Ելույթից առաջ արարողակարգ. Աղոթում է

Կարգախոս. Հավատա, որ տիրես

Կարիերայում ամենաազդեցիկ մարդիկ. Ընտանիքն ու մարզիչները

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպորտային կարիերայի սկիզբը. Աշխույժ երեխա եմ եղել, սիրում էի հարվածել որտեղ պատահեր՝ պատերին, պարկերին: Այդպես պապիկս որոշեց, որ ես էլ պետք է բռնցքամարտիկ դառնամ: Նա ձեռքս բռնեց ու տարավ քոլեջ, որտեղ էլ շարունակում եմ մարզվել: 7 տարեկանում եմ սկսել պարապել, քեռիս բռնցքամարտիկ է եղել, ինձ հենց նա է սովորեցրել հարվածների եւ ճիշտ կեցվածք ունենալու գաղտնիքները: Նա ինձ խորհուրդ է տվել, երբեք չհանձնվել, մինչեւ վերջին շունչն առաջ գնալ ու պայքարել:   

Նորամուտ. 2011-ին Երեւանում հանդես եմ եկել Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցաշարում ու հաղթող դարձել:

Տպավորիչ Օլիմպիական խաղերը. 2008-ի պեկինյան խաղերում առաջին անգամ օլիմպիական ռինգում տեսա մեր բռնցքամարտիկներին: Հրաչիկ Ջավախյանին հաջողվեց մեդալ նվաճել: Այդ օրվանից երազանքս է եղել մասնակցել Օլիմպիական խաղերին: Նպատակ դրեցի իմ առջեւ ու սկսեցի շարժվել դեպի այն: Օլիմպիադայում ամենաուժեղ մարզիկներն են հավաքվում, այդ ուժեղների պայքարն է ամբողջ աշխարհն է վայելում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բռնցքամարտը. Պետք է շատ արագ կողմնորոշվել ու մտածել ռինգում: Նպատակն է վայրկյանների ընթացքում այնպիսի հարվածներ հասցնել մրցակցին, որ դրանք տեղ հասնեն՝ միաժամանակ չմոռանալով պաշտպանության մասին: Շատ եմ սիրում իմ սպորտաձեւը, միշտ ուժեղ մարզիկներն են ինձ համար օրինակ են եղել՝ Մուհամեդ Ալին, Ռոյ Ջոնսը, Արթուր Աբրահամի ու Վիկ Դարչինյանը: Շատ համբերատար ու ագրեսիվ բռնցքամարտիկ եմ ես: Բռնցքամարտում պետք է մարմինը հոգեբանորեն սթրեսի չենթարկել: Մեր մարզաձեւում ամենակարեւորը ժամանակն է, պետք է այն զգալ՝ երբ խփել, ինչպես դա անել, ամբողջը հաշվարկ է: Ամեն մի վայրկյանը ճակատագրական է, եթե անջատվես, կպարտվես:

Ռիոյի խաղերը. Խաղերից հետո շատ բան փոխվեց իմ մեջ, ավելի ագրեսիվ եմ սկսել մենամարտել, բնավորությունս էլ տարբերվում է, նոր նպատակներ եմ դրել իմ առաջ ու դրանք իրականացնում եմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի չեմպիոնությունը. Երբ ուժերը վերջանում են, միանում է բնավորությունը: Հենց այդ կերպ էլ Եվրոպայի առաջնությունում ինձ տրվեց հաղթանակը: Տրամադրվեցի, ռիսկի դիմեցի, քանի որ մենամարտը հավասար էր ընթանում: Երբ տակտիկադ չի աշխատում, արսենալդ վերջանում է, էլ կորցնելու բան չես ունենում, ամեն ինչ տալիս ես: Ամեն բռնցքամարտիկի հաղթելու ձեւը հիմնականում գտնում ես հենց ռինգում:

Մինսկում 2-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակվեցի:

Հաջողության հասնելու ուղին. Շատ դժվար ճանապարհ եմ անցել, թե Օլիմպիական խաղերից առաջ, թե հետո: Ինձ մոտիվացրել են մյուս մարզիկների հաջողությունները, նրանց շնորհիվ ես էլ եմ առաջ գնացել: Սպորտում շատ կարեւոր է համբերելը, մանավանդ բռնցքամարտի մրցումներն այնքան երկար են տեւում: Իմ հաջողություններում մարզիչներս են մեծ դեր խաղացել ու ընտանիքս, նրանք օգնել են հասկանալ, որ պետք չէ շուտ հիասթափվել, այլ շարունակել գնալ դեպի նպատակը: Երբեմն անհրաժեշտ է նաեւ սայթաքել, որ իմանաս, թե դժվարություններն ինչ են:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տոկիոն. Իմ երկրորդ խաղերին եմ մասնակցելու, բնականաբար, 2016-ից հետո շատ եմ փոխվել, նոր նվաճումների հասել: Հիմա ավելի կենտրոնացած եմ ու կարողանում եմ գայթակղություններին չտրվել: Հասկանում եմ, թե ինչի է պետք հետեւել լավ մարզավիճակում լինելու համար: Իհարկե, ակնկալիքներիս մասին չեմ կարող խոսել, ամեն ինչ անելու եմ լավ հանդես գալու համար, այդ նպատակով եմ այսքան զրկանքների ենթարկվում, մնացածը ռինգը ցույց կտա:

Օլիմպիական թիմը. Բավական ուժեղ մարզիկներ կան Հայաստանի հավաքականում, բոլորին հաջողություն ու մեդալներ եմ մաղթում:

2017 ու 2019 թթ. Եվրոպայի չեմպիոն է

Մինսկի Եվրոպական խաղերի հաղթող


2017 ու 2019 թթ. Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր


Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին