Հոկտեմբեր 18, 2024
501 դիտում

Դավիթ Չալոյանի առաջին մրցակիցն Օլիմպիական խաղերում բրիտանացի է


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայտնի է բռնցքամարտում Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանի մրցակիցը Փարիզի Օլիմպիական խաղերում։

Նա հանդես է գալու հուլիսի 29-ի երեկոյան մրցահերթում՝ ժամը 23։52-ին ու հանդիպելու է բրիտանացի Օրիե Դելիկուսին։

 

26-ամյա Չալոյանն իր առաջին խաղերին է մասնակցում, նա 2021 թվականի Աշխարհի փոխչեմպիոն է։

 

27-ամյա բրիտանացին 2022-ին Երեւանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել, իսկ մեկ տարի անց Կրակովի Եվրոպական խաղերում ոսկե մեդալ նվաճել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին