Հոկտեմբեր 17, 2024
86 դիտում

Հայաստանի առաջնության 11-րդ տուրը մեկնարկել է «Ուրարտու»-ի եւ «Նոա»-ի հաղթանակներով


Լուսանկարը` FC Noah


Ֆուտբոլի հավաքականների հանդիպումներից հետո վերսկսվել են ազգային առաջնությունները։

Երեկվանից մեկնարկել է Հայաստանի առաջնության 11-րդ տուրը, կայացել է երկու դիմակայություն։ «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ 3։1 հաշվով ուժեղ է եղել «Վան»-ից, իսկ «Նոա»-ն հյուրընկալվելիս 6 անպատասխան գնդակ է ուղարկել «Ալաշկերտ»-ի դարպասը։

Այսօր կայանալու է մեկ հանդիպում, Գյումրիում «Շիրակ»-ը հյուրընկալելու է «Վեստ Արմենիա»-ին։ Հանդիպման մեկնարկը 19։00-ին է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին