Սեպտեմբեր 08, 2024
exclusive
348 դիտում

Անձրեւոտ Փարիզն Օլիմպիական խաղերի բացումից առաջ



Փարիզի կենտրոնական բոլոր փողոցներն այսօր փակ են, նույնիսկ մետրոյի որոշ կայարաններում գնացքը կանգ չի առնում։

Պատճառը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերն են, որոնց բացման արարողությունը կայանալու է այսօր։ Երեւանի ժամանակով 21։30-ից տրվելու է մեկնարկը, պատվիրակները նավակներով անցնելու են Սեն գետով, այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Մենք մեկնելու ենք Տրոկադերոյի հրապարակ ու հետեւենք միջոցառմանը։

Մինչ այդ այսօր անձրեւոտ Փարիզի 8-րդ թաղամասում մի փոքր քայլել ենք ու փորձել ծանոթանալ քաղաքի այդ հատվածին։ Եղանք Սուրբ Օգյուստենի տաճարում, որը կառուցվել է 19-րդ դարի վերջում ու չափազանց տպավորիչ ու գեղեցիկ կառույց է։ Տաճարի դիմաց տեղադրված է Ժաննա Դ'Արկի արձանը։

Հենց Օգյուստեն հրապարակում է գտնվում Ֆրանսիայի Պաշտպանության նախարարությունը։

Այցելեցինք Սեն Լազար հրապարակ, վերջապես համտեսեցինք կրուասան, սակայն այլ վայրեր չգնացինք, որովհետեւ հարկավոր էր վերադառնալ հյուրանոց՝ պատրաստելու մեր ֆոտոշարքն ու վիդեոն մեր ընթերցողների համար։

Քիչ անց կմեկնենք Տրոկադերո, հարկավոր է այնտեղ լինել շուտ, որպեսզի խուսափենք հերթերից ու պատրաստ լինենք բացմանը։ Հայաստանի դրոշակակիրները լինելու են Դավիթ Չալոյանն ու Վարսենիկ Մանուչարյանը։



 

Փարիզից սիրով՝ Հասմիկ Բաբայան ու Գոհար Նալբանդյան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին