Հոկտեմբեր 13, 2024
671 դիտում

Ալեքսանդր Պետրակով․ Գոհ եմ տղաներից, բայց պետք չէ չափից շատ գովերգել նրանց


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր 4։1 հաշվով հաղթանակ տոնեց Լատվիայի նկատմամբ ու երեք միավորով մեկնարկեց Ազգերի լիգայում։

«Շատ եմ խոսել Լուկաս Սելարայանի հետ, ուրախ եմ նրա համար։ Մի քանի օր առաջ նա սննդային թունավորում էր ունեցել, բայց կարողացավ վերականգնվել ու լավ գործեց այսօր։ 

 

Տղաները կեցցեն, գոհ եմ նրանցից։ Մարզումային ինտենսիվությունը բարձրացրել ենք, բայց տղաները պայքարում են, չեն դժգոհում եւ նույն ձեւով էլ կշարունակենք։ 

 

Գոհ եմ Էդուարդ Սպերցյանի խաղից, նա բարձրակարգ ֆուտբոլիստ է ու մինչեւ ձմեռ հաստատ մնալու է «Կրասնոդար»-ում։

 

Շատ եմ խնդրում բոլորիցդ, խաղն ավարտվեց, մոռացանք ամեն բան։ Չարժե տղաներին հիմա չափից շատ գովերգել, այլապես ես չեմ կարող նրանց հավաքել ու պատրաստել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին։ Պետք է մոռանալ այսօրվա հաղթանակը»։ 

 

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի ընտրանին հյուրընկալվելու է Հյուսիսային Մակեդոնիային։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին