Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը պաշտոնական հայտարարություն է տարածել ու նշել, որ ձեռք է բերել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սեւիկյանին։
23-ամյա Սեւիկյանը հունգարական «Ֆերենցվարոշ»-ից տեղափոխվել է վարձավճարով։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024-25 մրցաշրջանի ավարտը։ Մոսկովյան թիմում Սեւիկյանը հանդես կգա 7 համարի մարզաշապիկով։
«Լոկոմոտիվ»-ում հանդես է գալիս Հայաստանի ընտրանու մեկ այլ ֆուտբոլիստ՝ Նաիր Տիկնիզյանը։ Այս օրերին նրանք երկուսն էլ հավաքականի ճամբարում են ու պատրաստվում են այսօր կայանալիք Ազգերի լիգայի Լատվիայի դեմ հանդիպմանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: