Դեկտեմբեր 22, 2025
104 դիտում

Ադելիա Պետրոսյանը 3-րդ անգամ անընդմեջ դարձել է Ռուսաստանի չեմպիոն


Լուսանկարը` RIA


Ադելիա Պետրոսյանը 3-րդ անգամ անընդմեջ հռչակվել է Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն:



Գեղասահորդուհու ազատ ծրագիրն այնքան վառ չի ստացվել, ինչպես կարճը: Նա եռակի աքսել է կատարել, սակայն քառակի տուլուպն անհաջող է եղել: Չնայած դրան՝ Պետրոսյանը վաստակել է 262,92 միավոր ու մրցակիցներից բավական առաջ անցել: Արծաթե մեդալակիր Դարյա Սադկովան 234,69 միավոր է հավաքել:

Փետրվարին մարզուհին Միլանում չեզոք դրոշի տակ մասնակցելու է Օլիմպիական խաղերին եւ ցանկացել է կարեւոր ելույթից առաջ ավելի շատ մրցաշարային փորձ ունենալ: «Կուզեի մինչեւ խաղերը որեւէ այլ մրցաշարում եւս հանդես գալ: Բոլոր մարզիկները 6-7 ելույթ են ունեցել, իսկ ես՝ ավելի քիչ»,- հաղթանակից հետո ասել է Պետրոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին