Դեկտեմբեր 22, 2025
125 դիտում

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնը կհանձնվի լավագույն ակադեմիաներից մեկն ունեցող ակումբի


Լուսանկարը` FFA Technical Center/Football Academy


Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 26-րդ հերթական ժողովը։

ՀՖՖ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Տաթեւիկ Ասատրյանն ամփոփել է տարին ու նշել իրենց ձեռքբերումներն ու բացթողումները։

«Ֆուտզալի հավաքականն առաջին անգամ նվաճել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր, ինչը բացառիկ է հայկական սպորտի համար։  Նվազագույն խնդիրն է դրված՝ տոնել առաջին հաղթանակը ԵԱ-ում։

Ցավալիորեն, այս հաջողությունը ստվերվեց ֆուտբոլի ազգային հավաքականի Վրաստանից կրած պարտություններով։ Եղավ մարզչի փոփոխություն, Եղիշե Մելիքյանի նշանակումը տրամաբանական էր։ Բացի Պորտուգալիայից կրած պարտություններից՝ մեր թիմը 4 լավ հանդիպում է անցկացրել, ինչը հույս է ներշնչում, որ 2026-ին խաղը կբարելավվի։ Թիմի առաջ խնդիր է դրված Ազգերի լիգայի C լիգայում գրավել առաջին տեղը։

Մենք ունենք ֆուտբոլիստների թվի խնդիր, մարզադպրոցները չեն մատակարարում բավական քանակով ֆուտբոլիստների, ովքեր կփոխարինեն հավաքականների հիմնական խաղացողներին։ Մանրամասն վերլուծել ենք ակումբները եւ պարզել, որ Հայաստանում չկա եվրոպական չափանիշներին համապատասխանող գեթ մեկ զարգացած ակումբ։

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիան վերջին տարիներին աճ է ապահովել։ Ավելի լայնածավալ զարգացում ունենալու համար կհամագործակցենք համաշխարհային լավագույն ակադեմիաներից մեկն ունեցող ակումբի հետ։ Հավանական տարբերակներից մեկն ակադեմիայի ամբողջական հանձնումն է մեր ապագա գործընկերներին։ Բանակցություններն ընթանում են, վերջնական մանրամասները կհայտնենք 2026-ի տարեսկզբին»։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին