Դեկտեմբեր 04, 2024
exclusive
7906 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Կարապետ Չալյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է. 07.08.1993 թ-ին Գյումրիում

Մարզաձեւ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտ (77 կգ)

Ընտանիք. Ամուսնացած չէ

Կրթություն. Ավարտել է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության տեսության եւ մեթոդիկայի բաժինը:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Անձնական մարզիչ. Արթուր Պետրոսյան

Կարիերայի սկիզբը. Ըմբշամարտով մարզվում է 9 տարեկանից:

Մարզաձեւի ընտրությունը. Ընկերներս գնում էին ըմբշամարտի ու առաջարկեցին միանալ իրենց: Ես էլ մեծ ցանկություն ունեի սպորտով զբաղվելու, մարզադպրոցը մոտ էր մեր տանն ու այդ առումով էլ հարմար էր: Մի օր էլ նրանց հետ գնացի ու սկսեցի պարապել: Առաջին օրերից էլ հասկացա, որ հունահռոմեական ոճն իմն է:

Նորամուտ. 2005-06 թվականներին մասնակցել եմ Հայաստանում կազմակերպված պատանիների մրցաշարի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզական կերպար. Շատերի ելույթներին եմ հետեւել, միայն մեկի անունը տալ չեմ կարող:

Գոտեմարտից առաջ. Տրամադրվում եմ, մտածում միայն հաղթանակի մասին: Այդ օրը լարված եմ լինում, սակայն արդեն սովորական է դարձել, առանց դրա չի լինի: Բայց երբ գորգ եմ բարձրանում, ամեն ինչ անցնում է ու ամբողջովին կենտրոնանում եմ:

Հաղթանակից ու պարտությունից հետո. Երկու դեպքում էլ մտածում եմ սխալներիս մասին ու աշխատում ուղղել դրանք: Իհարկե, հաղթելուց հետո տրամադրությունս բարձրանում է, բայց այնպես չէ, որ այդ ժամանակ սխալներ արած չեմ լինում: Իսկ պարտությունը տխրեցնում է, այս դեպքում էլ աշխատում եմ շուտ դուրս գալ այդ վիճակից ու մոռանալ, որպեսզի պատրաստվեմ հաջորդ մրցաշարերին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամենատպավորիչ հաղթանակը. Եղել է Աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ, երբ ոսկե մեդալակիր դարձա: Լավ գոտեմարտեր անցկացրի, հպարտ էի, որ աշխատանքս առանց գնահատականի չմնաց:

Հունահռոմեական ոճի ընտրանին. Իդեալական ու ընկերասեր թիմ ունենք, որտեղ բոլորը ցավում են իրար համար: Մարզիչներն ամեն ինչ անում են մեզ համար, մեզ հետ հաղթում են ու պարտվում:

Վարկանշային ուղեգիր. Այն նվաճեցի 2019 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ, երբ գրավեցի 5-րդ տեղը: Սա իմ ողջ կարիերայի ամենացավալի մրցումն էր, որովհետեւ կարող էի դուրս գալ եզրափակիչ ու նաեւ չեմպիոն դառնալ: Իհարկե, ինչ-որ տեղ ներքին բավարարվածություն կար, քանի որ ուղեգիր նվաճեցի, բայց, իսկապես, ցավալի պարտություն կրեցի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական խաղերը. Իմ առաջին խաղերն են լինելու, երեւի մի քիչ լարվածություն կունենամ: Մարզական կարիերայիս ամենակարեւոր մրցաշարն է լինելու, պետք է լավ մասնակցեմ: Դրա համար ողջ ուժերս ներդրել եմ, լավ մարզումներ եմ անցկացնում, որպեսզի պատրաստ լինեմ:

Սպասված խաղեր. Կորոնավիրուսի պատճառով խաղերը հետաձգվեցին, եւ մեր երազանքներն էլ ուշացումով են կայանալու: Կարծում եմ, որ խաղերն ավելի սպասված են լինելու բոլորի համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նպատակը Տոկիոյում. Մեկն է՝ Հայաստան վերադառնալ ոսկով: Դրա համար  քրտնաջան մարզվում եմ ու ոչինչ չեմ խնայում:

Տոկիոն. Այն ասոցացվում է միայն Օլիմպիական խաղերի հետ:

Հայաստանի Օլիմպիական հավաքականը. Բոլորին էլ ճանաչում եմ, նրանք ուժեղ մարզիկներ են ու պատրաստ են լավագույնս դրսեւորվելու իրենց: Համոզված եմ, որ մեր թիմի բոլոր անդամներն էլ գնում են մրցավայր միայն հաղթանակի հետեւից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաղթանակի կարեւորությունը. Հայ ազգի հետ տեղի ունեցածից հետո հիմա մարդիկ ավելի շատ են սպասում մեր հաղթանակներին: Բոլորս էլ անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր հաջողություններով արդարացնենք հայ ժողովրդի սպասելիքները:

2015թ-ի Մ-23 տ. ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

2016 եւ 2020 թվականներին դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր


2019-ին Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է


Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին