Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթանում է ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների Աշխարհի առաջնությունը։
Պայքարի մեջ են ազատ ոճի ըմբիշները, եւ Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է մեկ բրոնզե մեդալ։ Մինչեւ 65 կգ քաշային կարգում Արման Մուսիկյանը 4։0 հաշվով ուժեղ է եղել Վիկտոր Բորոհանից (Ուկրաինա) եւ կանգնել է պատվոհարթակի երրորդ աստիճանին։ Չեմպիոնի կոչումը նվաճել է ԱՄՆ-ի ներկայացուցիչը։
Այսօր սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն Սարգիս Բեգոյանը (61 կգ) եւ Ռազմիկ Եփրեմյանը (81 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: