Օգոստոս 20, 2025
164 դիտում

Մելիքյան․ Ռազմավարությունս կհիմնվի հավատի, նվիրվածության ու կարգապահության վրա


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` FFA


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնած Եղիշե Մելիքյանը ՀՖՖ-ին պատմել է նման որոշում կայացնելու, սպասվող բարդ աշխատանքի ու նպատակների մասին։

«Ազգային հավաքականն ուժ է, միասնություն ու պատասխանատվություն։ Շատ կուզենամ վերականգնել ու հետ բերել այն զգացմունքները, որոնք ես որպես ֆուտբոլիստ ունեցել եմ։ 

Գիտակցելով եմ եկել հենց այս պահին, իմանալով, թե ինչ մրցակիցներ ունենք։ Համոզված եմ, որ այս թիմերի դեմ խաղալուց հետո կունենաք ավելի մեծ փորձ, վերլուծության հնարավորություն։ Հասկանում եմ, որ կարճ ժամանակահատվածում դժվար է լինելու անել այն, ինչ ես կցանկանայի։

Մենք ունենք լավ ֆուտբոլիստներ եւ նպատակս է նրանցից ստանալ իմ պատկերացրած պայքարող թիմը։ Իմ ռազմավարությունը հիմնված է լինելու հավատի, նվիրվածության եւ կարգապահության վրա։ 

Իմ ֆուտբոլիստ եղած տարիներին խաղացողները Հայաստանից էին, հիմա հակառակն է՝ մեծ մասը դրսից է։ Նրանք պետք է հասկանան, որ սա ակումբ չէ, այլ հավաքական, որը պետք է պայքարի մեր ազգի համար։

Լուսանկարը` FFA


Շատ եմ հետեւել հավաքականի ելույթներին, ներկա եմ եղել տնային բոլոր հանդիպումներին։ Վերցրել եմ այս բեռը եւ համոզված եմ, որ դիմանալով, պայքարելով եւ փորձ ձեռքբերելով՝ 1 տարի անց տարբերությունը կնկատենք։

Ես քննադատել եմ ֆեդերացիային ու բարձրաձայնել եմ խնդիրները։ Դա իմ տեսակն է ու շարունակելու եմ դրանց մասին խոսել, բայց արդեն լուծումներ գտնելով։

Ֆուտբոլը երկրպագուինն է։ Ես միշտ հասկացել եմ իրենց, միշտ իրենց կողքին եղել։ Նրանք երկար ժամանակ չեն տեսնում հաղթանակ եւ բողոքի ակցիաներ են անում։ Դա նորմալ է, որ ուրիշ հավաքական տեսնելու պահանջ ունեն։ 

Պատրաստ եմ այս աշխատանքին, որովհետեւ ունեմ կամք, ուժ, պատասխանատվություն։ Ես եկել եմ գործ անեմ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին