Օգոստոս 20, 2025
115 դիտում

Սպերցյանը չի բացահայտել «Կրասնոդար»-ի նախագահի հետ զրույցի մանրամասները


Լուսանկարը` fckrasnodar.ru


«Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանը խոստովանել է, որ առանձնազրույց է ունեցել ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկու հետ։

Հանդիպման ժամանակ նրանք քննարկել են հայ ֆուտբոլիստի ապագան ու հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ։

«Ես զրուցել եմ Գալիցկու հետ, բայց ամեն ինչ կմնա մեր մեջ։ Դրանք ներքին հարցեր են։ Ընթանո՞ւմ են բանակցություններ ակումբների միջեւ, չեմ կարող ասել, ինձ դա անհայտ է»,- РБ Спорт-ին ասել է Սպերցյանը։


Ավելի վաղ նա հայտնել էր, որ իր ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Սաութհեմփթոն»-ը, սակայն քանի դեռ տեղափոխությունը չի կայացել, ինքը կենտրոնացած է «Կրասնոդար»-ի խաղերի վրա։ Ռուսական ակումբի հետ պայմանագիրն ավարտվելու է 2026-ի ամռանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին