Հայ ազատ ոճի ըմբիշները 2 մեդալ են նվաճել Բուդապեշտի վարկանշային մրցաշարում:
Մինչեւ 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը 3 հաղթանակ է տարել ու հասել եզրափակիչ: Մրցաշարի հաղթողի կոչման համար պայքարում նա հանդիպել է ԱԱ-ի փոխչեմպիոն ճապոնացի Յոշինոսուկե Աոյագին ու զիջել 0:8 հաշվով:
Վազգեն Թեւանյանը մինչեւ 65 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիրն է: Նա 3-րդ տեղի համար գոտեմարտում 9:0 հաշվով գերազանցել է Ֆրանսիան ներկայացնող Խազմատ Արսամերզուեւին:
Հուլիսի 19-ից ելույթ կունենան հունահռոմեականները։ Հայաստանը կներկայացնեն Կարեն Ասլանյանը (63 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) եւ Հայկ Խլոյանը (97 կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: