Ապրիլ 29, 2025
171 դիտում

Արսեն Ջուլֆալակյանը մայիսին մասնակցելու է Պանամերիկայի առաջնությանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆակյանը որոշել է եւս մեկ անգամ մրցաշարի մասնակցել:

Ինստագրամի իր էջում նա հայտնել է, որ մայիսի 8-ին Մեխիկոյում մասնակցելու է Պանամերիկայի առաջնությանը:



«Ավելի ուշ կհայտնեմ, թե ինչու եմ որոշել եւս մեկ անգամ մրցել, իսկ մինչ այդ ամբողջ ուշադրությունս ոսկե մեդալի վրա է լինելու: Եվս մեկ հնարավորություն ունեք ինձ գորգում տեսնելու, գուցե, այն իմ վերջին միջազգային մրցաշարը լինի: Խոստանում եմ, որ շատ թեժ է լինելու, ամեն ինչ կանեմ, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտը ամենաբարձր մակարդակով ներկայացնեմ»,- ասել է նա:

Մայիսի 8-ին 38-ամյակը նշող Ջուլֆալակյանը վերջին անգամ մրցաշարի է մասնակցել 2024-ի հունվարին: Նիսում կայացած Գրան Պրիում նա ներկայացրել է Արգենտինան:

Մինչ այդ Ջուլֆալակյանը 2021 թվականին՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի նախօրեին հայտնել էր կարիերան ավարտելու մասին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին