Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ամփոփել է հարցման արդյուքները, որով որոշվել է Եվրոպայի առաջնության լավագույն պահը։
UWW–ից տեղեկանում ենք, որ առաջնության հունահհռոմեականների պայքարի ամենահնչեղ պահ ճանաչվել է Մալխաս Ամոյանի հաղթանակը։
«Փարիզում Օլիմպիական բրոնզե մեդալ նվաճելուց հետո սա Մալխաս Ամոյանի առաջին մրցաշարն էր։ Նա հաղթեց Աշխարհի երեք մեդալակիրների՝ իր չորրորդ չեմպիոնական տիտղոսի ճանապարհին։ Հունահռոմեականների պայքարում երկրպագուներն Ամոյանի հաղթանակն են ընտրել լավագույն պահ՝ ձայների 37% -ով»:
Մինչեւ 77 կգ քաշային կարգում Ամոյանը 4–րդ անգամ օրեր առաջ դարձել էր Եվրոպայի չեմպիոն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: