194 դիտում

Մ-23 տ․ ԵԱ-ում հայ հունահոռոմեականներից չորսն այսօր կարող է մեդալ նվաճել


Լուսանկարը` UWW


Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, երեկվանից պայքարի են դուրս եկել հունահռոմեականները։

Հայաստանի հավաքականից մեդալի համար պայքարելու իրավունք նվաճել է չորս ըմբիշ։ Նրանք բոլորն էլ անցկացնելու են սփոփիչ գոտեմարտեր։ Արայիկ Թոփալյանը (55 կգ) հանդիպելու է Հունգարիայի ներկայացուցչին, Դավիթ Ջոթյանը (63 կգ) մրցելու է UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ըմբիշի, Վիգեն Նազարյանի (87 կգ) մրցակիցը սերբ, իսկ Ռազմիկ Քուրդյանինը (130 կգ)՝ հույն է։

Այսօր ելույթները կսկսեն Սուրեն Աղաջայանը (60 կգ), Ռուբեն Միրանյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Էրիկ Տեր-Մաթեւոսյանը (82 կգ) եւ Հարություն Կիրակոսյանը (97 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին