Վաղվանից Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկելու է զինվորականների Աշխարհի առաջնությունը։
Հայաստան են ժամանել 24 երկրի շուրջ 400 մարզիկներ։ Հայաստանի ԶՈւ ԳՇ ֆիզիկական պատրաստության եւ սպորտի ծառայության պետ Արման Դավթյանն այսօր հայտնել է, որ Ադրբեջանը բաց է թողնելու ԱԱ-ն։ Թուրքիայի հավաքականը ժամանել է բավական ուժեղ կազմով։
«ԱԱ-ին մասնակցելու հայտ երկրներին ուղարկում է ոչ թե կազմակերպող երկիրը, այլ CISM-ը (Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը, խմբ․)։ Ադրբեջանը եւս ստացել է հրավեր, սակայն հայտ այդպես էլ չի ներկայացրել»,- ասել է Դավթյանը։
Առաջնության մեկնարկը տրվելու է վաղն առավոտյան, իսկ 17։00-ին կկայանա բացման արարողությունը։ Դրան կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: