Սեպտեմբեր 08, 2024
482 դիտում

Վազգեն Թեւանյանն ու Արման Անդրեասյանը UWW-ի աղյուսակի առաջատարներն են


Լուսանկարը` UWW


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ հրապարակել է դասակարգման նոր աղյուսակները:

Հաշվի են առնվել նաեւ օրեր առաջ Բուդապեշտում կայացած միջազգային մրցաշարի արդյունքները:

Մրցաշարի հաղթող Արսեն Հարությունյանը մինչեւ 57 կգ քաշային ազատ ոճայինների ցանկում 41 000 միավորով 3-րդն է: Առաջատարը սերբ Ստեվան Անդրիա Միչիչն (45000) է:

Բուդապեշտում մինչեւ 70 կգ-ում արծաթե մեդալակիր դարձած Վազգեն Թեւանյանն (52 500) իր քաշային կարգում՝ 65-ում, առաջատարն է: Իսկ մինչեւ 70 կգ-ում 1-ին համարը Արման Անդրեասյանն է 54 000 միավորով: Նա Բուդապեշտի մրցաշարում 1-ին տեղն էր գրավել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին