Սեպտեմբեր 08, 2024
684 դիտում

Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը Բուդապեշտի մրցաշարի հաղթողներն են


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը դարձել են Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի հաղթողներ:

Արսեն Հարությունյանը (61 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակչից ու 3 հաղթանակ տարել: Եզրափակչում նա 4:1 հաշվով ուժեղ է եղել Թաիրբեկ Զումաշբեկից (Ղրղզստան):

Մինչեւ 70 կգ քաշային կարգի եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի 2 ներկայացուցիչ՝ Արման Անդրեասյանն ու Վազգեն Թեւանյանը: Վերջինս հրաժարվել է ոսկու համար պայքարից, առաջին տեղը գրավել է Անդրեասյանը:

Մրցաշարը բավական ուժեղ կազմ է հավաքել ու ելույթ ունեցող 313 ըմբիշից 134-ը մասնակցելու են Փարիզի Օլիմպիական խաղերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին