Սեպտեմբեր 08, 2024
444 դիտում

Ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը Բուդապեշտի մրցաշարում



Այսօր Բուդապեշտում մեկնարկող ազատ ոճի մրցաշարում ելույթ են ունենալու նաեւ հայ մարզիկները:

Արսեն Հարությունյանը (61 կգ) պայքարը սկսելու է քառորդ եզրափակչից, նրա մրցակիցը որոշվելու է որակավորումից հետո եւ լինելու է Գիորգի Գոնիաշվիլի (Վրաստան)- Բեկբոլոտ Միրզանազար Ուլուի (Ղրղզստան) զույգի հաղթողը:

Արման Անդրեասյանը (70 կգ) 1/4 եզրափակչում հանդիպելու է Էվան Հենդերսոնի (ԱՄՆ) հետ: Իսկ Վազգեն Թեւանյանը նույն քաշային կարգի քառորդ եզրափակչում մրցելու է Ալիբեկ Օսմոնովի (Ղրղզստան) հետ:


Մրցաշարին հայտավորված 313 ըմբիշից 134-ը մասնակցելու է Փարիզի Օլիմպիական խաղերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին