Սեպտեմբեր 08, 2024
1666 դիտում

Ազատ ոճայինները հանդես կգան Բուդապեշտի վարկանշային շարքի մրցաշարում


Լուսանկարը` UWW


Հունիսի 6-9-ը Բուդապեշտն ընդունելու է ըմբշամարտի վարկանշային շարքի մրցաշար, որում հանդես է գալու Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած ըմբիշների մոտ 50 տոկոսը։

Մրցաշարի արդյունքներն ազդելու են ըմբիշների վաստակած միավորների վրա, որոնց հիման վրա կայանալու են Օլիմպիական խաղերի վիճակահանությունները։

Հայտավորված 313 ըմբիշից 134-ը մեկնելու է Փարիզ-2024-ին, որոնց թվում կա նաեւ Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ։ Բուդապեշտում հանդես կգան Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ)։ Առաջին երկուսի համար սա Օլիմպիական խաղերից առաջ նախապատրաստական փուլ է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին