Սեպտեմբեր 08, 2024
1149 դիտում

Եղիշե Մոսեսյանը դարձել է Մ-15 տ. Եվրոպայի ոսկե մեդալակիր


Լուսանկարը` Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա


Հունաստանի Լուտրակի քաղաքում ընթացող Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը 4 մեդալ է նվաճել:

Մինչեւ 68 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Եղիշե Մոսեսյանը:

Պատվոհարթակի 3-րդ աստիճանին են կանգնել Լեւիկ Ավետիսյանը (41 կգ), Էրիկ Պապիկյանը (44 կգ) եւ Ավետիք Թութխալյանը (62 կգ)։

Առաջնությունն ավարտվելու է մայիսի 18-ին, ազատ ոճի ըմբիշներից հետո ելույթները սկսելու են հունահռոմեականները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին