Սեպտեմբեր 08, 2024
676 դիտում

Երիտրասարդ ըմբիշները Կասպիյսկից կվերադառնան 6 մեդալով


Լուսանկարը` Մեդիամաքս


Կասպիյսկում կայացել է Սուրակատ Ասիատիլովի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական մրցաշարը։

Հանդես են եկել Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի մինչեւ 20 տարեկան ըմբիշները։

Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալներ են նվաճել Արմեն Սուքիասյանը (60 կգ) եւ Արամայիս Հարությունայնը (130 կգ)։

Երրորդ տեղը գրավել են Արմեն Գեւորգյանը (55 կգ), Աշոտ Մանուկյանը (63 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ) եւ Արշակ Գեղամյանը (97 կգ), հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին