Բուխարեստում ընթացքող Եվրոպայի առաջնությունում այսօրվանից պայքարի մեջ են մտնելու ազատ ոճի ըմբիշները:
Հայաստանի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ ելույթ են ունենալու 5 մարզիկներ:
Արսեն Հարությունյանը (57 կգ) մեկնարկելու է 1/4 եզրափակչից, նրա մրցակցի անունը հայտնի կդառնա ավելի ուշ: Վազգեն Թեւանյանը (65 կգ) 1/8 եզրափակչում մրցելու է Քրիստոֆ Բիենկովսկու (Լեհաստան) հետ, Արման Անդրեասյանը (70 կգ)` Ալեքսանդեր Սեմիսովորի (Գերմանիա):
Արման Ավագյանը (79 կգ) եւս 1/8 եզրափակչից կսկսի պայքարը, իսկ մրցակիցը կորոշվի որակավորման փուլից հետո: Սերգեյ Սարգսյանն (97 կգ) էլ քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կմրցի Բուլղարիան ներկայացնող Ահմեդ Բատաեւի հետ:




















