Ապրիլ 17, 2024
4212 դիտում

Հայաստանի հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը:

Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ հանդես եկած ընտրանին 2 ոսկե ու 1 բրոնզե մեդալ է նվաճել:

Եվրոպայի չեմպիոններ են դարձել Մալխաս Ամոյանն (77 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Ամոյանը հռչակվել է Եվրոպայի եռակի չեմպիոն, իսկ Ալեքսանյանը՝ 7-ակի:

Բրոնզե մեդալն էլ առաջին անգամ մեծահասակների պայքարին մասնակցած Մանվել Խաչատրյանի (55 կգ) հաշվին է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին