«Նոա» ֆուտբոլային ակումբը 688 մլն դրամով գնել է ենթակառուցվածքների հողատարածքը:
Ավելի վաղ, Կառավարությունը հավանություն էր տվել ակումբի ներկայացրած Էջմիածնի մարզադաշտի եւ ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։
Այսօր «Նոա»-ի եւ համայնքի միջեւ կնքվել է նվիրատվության պայմանագիր, որն օգտագործվելու է համայնքային ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Պայմանագրով «Նոա»-ն մոտ 312 մլն դրամ է նվիրաբերել Վաղարշապատ համայնքին։
Ակումբը ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան 15 հազարանոց մարզադաշտ է կառուցելու։ Ծրագիրն իրականանալու է 2 փուլով, առաջինը նախատեսված է մինչեւ 2030 թվականը, որի շրջանակներում վերակառուցվելու ու արդիականացվելու է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան։ Ապա իր հարակից ենթակառուցվածքներով կառուցվելու է մարզադաշտը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: