Ջակարտայում ընթացող Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի 3 մարմնամարզիկ դուրս է եկել եզրափակիչ:
Քիչ առաջ Ինդոնեզիայաում ավարտվել են որակավորման փուլի վերջին մրցումներն ու որոշվել են եզրափակչի բոլոր մասնակիցները:
Հոկտեմբերի 24-ին հենացատկում մեդալի համար կպայքարի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական արծաթե ու բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: Որակավորման փուլում նա վաստակել է 14,433 միավոր:
Մեկ օր անց էլ նժույգթափերում ելույթ կունենան Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի գավաթակիր Համլետ Մանուկյանը (14,500) եւ Մամիկոն Խաչատրյանը (14,400):
Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարել չեն կարողացել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: