«Կրասնոդար»-ը Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում 2:0 հաշվով հաղթել է Մախաչկալայի «Դինամո»-ին:
Ակումբի կազմում իր 50-րդ գոլն է խփել Էդուարդ Սպերցյանն ու մեկնաբանել այդ յուրահատուկ ցուցանիշը.
«Կորդոբայի հետ մինչ խաղը զրուցում էինք ու ասաց, որ իրեն մոտ լինեմ, որպեսզի գոլային պահերի դեպքում փոխանցում կատարի: Հենց այդպես էլ եղավ: Երջանիկ ու հպարտ եմ, որ «Կրասնոդար»-ի կազմում 50-րդ գոլս խփեցի եւ օգնեցի թիմին հաղթել»:
«Կրասնոդար»-ը վաստակել է 26 միավոր ու հավասարվել Մոսկվայի «Դինամո»-ին, թիմերն առաջնության առաջատարներն են:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: