Ջակարտայում մեկնարկել է մարմնամարզության Աշխարհի առաջնությունն ու կայացել են որակավորման փուլի մրցումները:
Եզրափակիչ անցած մարմնամարզիկների անունները հայտնի կդառնան այսօր:
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական արծաթե ու բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկում վաստակել է 14,433 միավոր:
Նժույգթափերում Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի գավաթակիր Համլետ Մանուկյանը 14,500 միավոր ունի, իսկ Մամիկոն Խաչատրյանը` 14,400:
Եվրոպայի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը օղակների վարժությունում 13,500 միավոր է վաստակել, իսկ Արթուր Ավետիսյանը` 14,200:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: