Հուլիս 27, 2024
1442 դիտում

ԵԱ-ի եզրափակչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի թուրք Յունուս Բասար Էմրեն


Լուսանկարը` UWW


Մալխաս Ամոյանն այսօր երեկոյան Բուխարեստում Եվրոպայի առաջնության իր 4-րդ եզրափակչին է մասնակցելու:

Հունահռոմեական ոճի ըմբիշը մինչեւ 77 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար գոտեմարտելու է թուրք Յունուս Բասար Էմրեի դեմ: Ըմբիշները միմյանց դեմ մրցել են նաեւ 2022-ի ԵԱ-ի եզրափակչում։ Այն ժամանակ 4։3 հաշվով հաղթել էր Ամոյանն ու առաջին անգամ դարձել չեմպիոն։

Կիսաեզրափակչում Ամոյանը 2:1 հաշվով առավելության է հասել Ալեքսանդրին Գուտուի (Մոլդովա) նկատմամբ: Նա նախորդ երկու առաջնությունների ոսկե մեդալակիրն է ու փորձելու է 3-րդ տարին անընդմեջ հաղթող դառնալ:

Առաջն անգամ Եվրոպայի բրոնզե մեդալի համար պայքարելու է Մանվել Խաչատրյանը (55 կգ), նրա մրցակիցն է լինելու բուլղարացի Ստեֆան Հրիստով Գրիգորովը: Դավիթ Օվասափյանն (130 կգ) էլ սփոփիչ գոտեմարտում կհանդիպի նորվեգացի Օսկար Մարվիկի հետ: Հաղթելու դեպքում, նա էլ հնարավորություն կստանա մրցել բրոնզի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին