Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի մեկ մասնակից ունի:
Մալխաս Ամոյանը (77 կգ) 4-րդ տարին անընդմեջ դուրս է եկել ԵԱ-ի եզրափակիչ: 2021-ին նա արծաթե մեդալակիր է դարձել, իսկ 2022-ին ու 2023-ին՝ չեմպիոն հռչակվել:
Կիսաեզրափակչում նա 2:1 հաշվով առավելության է հասել Ալեքսանդրին Գուտուի (Մոլդովա) նկատմամբ ու կպայքարի Եվրոպայի եռակի չեմպիոն դառնալու համար։
Այսօր Ամոյանը եւս 2 գոտեմարտ է անցկացրել ու հաղթանակներ գրանցել 10:1 եւ 3:2 հաշիվներով:
Մինչեւ 55 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Մանվել Խաչատրյանը (55 կգ) հանդիպել է մոլդովացի Արտյոմ Դելեանուին ու ցավալի պարտություն կրել 2:2 հաշվով։ Ըմբիշը վաղը կփորձի բրոնզե մեդալակիր դառնալ։
Նա պայքարը սկսել է 1/4 եզրափակչից ու 13:5 հաշվով առավելության հասել թուրք Ադեմ Բուրաք Ուզունի նկատմամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: