Մայիս 09, 2025
1506 դիտում

Բաբալարյան․ Օլիմպիական խաղերից հետո պետք է մտածել սերնդափոխության մասին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը գոհ է մնացել առաջնության մակարդակից։


Հայաստանի առաջնությանը մասնակցել է մոտ 75 մարզիկ։ 97 եւ 130 կգ քաշային կարգերում հայտավորված ըմբիշները թիվն անհամեմատ քիչ է եղել, ինչի պատճառով մեդալակիրները որոշվել են շրջանաձեւ պայքարի արդյունքով։

«Ինձ զարմացրեց մինչեւ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որը երիտասարդներից նոր է անցում կատարում դեպի մեծահասակներ, բոլորի նկատմամբ վստահ հաղթանակ տարավ ու հաստատվեց թիմում։ 72 կգ-ում Աշոտ Խաչատրյանը եւս գոհացրեց, նա 67 կգ-ում մեդալակիր էր դարձել, բայց հիմա քաշը փոխել է ու առավելության հասավ մեր փորձառու ըմբիշների նկատմամբ։ Կարծում եմ, որ Փարիզի Օլիմպիական խաղերից հետո պետք է մտածել սերնդափոխության մասին»,-ասել է Բաբալարյանը։

Հայաստանի առաջնությունից մարզիչն ազատել էր Սլավիկ Գալստյանին, Մալխաս Ամոյանին եւ Արթուր Ալեքսանյանին, որոնք արդեն նվաճել են Օլիմպիական խաղերի ուղեգրեր։ Ըստ նրա՝ մյուս ուղեգրերի համար պայքարող ըմբիշների անունները կորոշվի հավաքների ու միջազգային մրցաշարերի արդյունքներով։

«Մինչեւ Եվրոպայի առաջնություն ունենալու ենք երեք հավաք՝ Ծաղկաձորում, Երեւանում կամ Գյումրիում, ապա Երեւանում։ Դրանից հետո փետրվարի 12-18-ը Բուխարեստում կմասնակցենք ԵԱ-ին»,-ավելացրել է մասանագետը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին