Հունվար 08, 2026
237 դիտում

Թեւանյանը եւ Անդրեասյանը հանդես կգան Հնդկաստանի ՊՐՈ լիգայում


Լուսանկարը` UWW


Հունվարի 15-ին Հնդկաստանի Նոիդա քաղաքում մեկնարկելու է ըմբշամարտի ՊՐՈ լիգան, որի մեծ եզրափակիչը կայանալու է փետրվարի 1-ին։

PWL 2026-ում հանդես է գալու Հնդկաստանի 6 շրջանի 6 թիմ, որոնցում ընդգրկված են տղամարդ ու կին ըմբիշներ ինչպես Հնդկաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։ Թիմերի կազմերում ընդգրկվելն այդքան էլ հեշտ չի եղել։ 16 երկրի ավելի քան 250 ըմբիշ, որոնց մեջ եղել են տիտղոսակիր մարզիկներ, պայքարել է վերջնական հայտում տեղ գտնելու համար։ Ըստ կազմակերպիչների՝ ընտրվել են լավագույնները։

Առաջին անգամ այդ մրցաշարում ելույթ են ունենալու նաեւ ազատ ոճի ըմբիշներ Վազգեն Թեւանյանը եւ Արման Անդրեասյանը։ Թեւանյանը (65 կգ) ընդգրկված է «Maharashtra Kesari» թիմի, իսկ Անդրեասյանը (74 կգ)՝ «UP Dominators»-ի կազմում։

Ըմբշամարտի ՊՐՈ լիգան հնդկական սպորտի ամենակարեւոր ու սպասված երեւույթն է։ Վերջին անգամ լիգան կայացել է 2019-ին եւ 7 տարվա դադարից հետո դրա վերադարձը կարեւոր իրադարձություն է համարվում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին