Մայիս 09, 2025
1303 դիտում

Որոշվել են Հայաստանի հունահռոմեական ոճի չեմպիոնները


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ «Դինամո» մարզահամալիրում կայացել է Հայաստանի հունահռոմեական ոճի առաջնությունը, որին մասնակցել են մոտ 75 ըմբիշներ:

Հայաստանի չեմպիոնների կոչումները նվաճել են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Հենրիկ Գեւորգյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Առաջնության արդյունքներով ձեւավորվելու է Հայաստանի հավաքականը, որը տարեվերջից պատրաստվելու է 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին