Փետրվար 23, 2026
1007 դիտում

Ռոբերտ Օհանյանը IAME UAE առաջնության 2 փուլերում գրավել է 3-րդ տեղը


Լուսանկարը` IAME UAE


Աբու Դաբիում գտնվող Ֆորմուլա‑1-ի լեգենդար Yas Marina Circuit ավտոդրոմում անցկացվել են IAME UAE առաջնության 6-րդ եւ 7-րդ փուլերը։

Հայաստանը ներկայացնող երիտասարդ արշավորդ Ռոբերտ Օհանյանը 2 մրցափուլերում կայուն ելույթ է ունեցել՝ յուրաքանչյուրում զբաղեցնելով 3-րդ տեղը: Նա 2 անգամ կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին: Այս արդյունքն Օհանյանին կօգնի միջազգային ասպարեզում վստահ քայլերով առաջ շարժվել:

IAME UAE-ը միջազգային քարտինգի առաջնություն է, որն անցկացվում է IAME (Italian American Motor Engineering) կազմակերպության հովանու ներքո եւ համախմբում է Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի լավագույն երիտասարդ ավտոարշավորդներին:

Մեր ընտրանին