Սլավիկ Գալստյանը Բելգրադում շարունակվող Աշխարհի առաջնությունում պայքարը կշարունակի 3-րդ տեղի համար։
Նա մինչեւ 67 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում հանդիպել է ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովի հետ ու զիջել 3:5 հաշվով։ Վաղը նա կպայքարի բրոնզե մեդալի եւ Օլիմպիական ուղեգրի համար։
ԱԱ-ում Գալստյանը ելույթները սկսել է որակավորման փուլից եւ 4 հաղթանակ տարել, այդ թվում՝ 10:0 հաշվով թուրք Մուրատ Ֆիրաթի նկատմամբ։
Հրաչյա Պողոսյանն (63 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնի ու կփորձի բրոնզե մեդալի տիրանալ։
Այսօր երեկոյան Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եզրափակչում կմրցի կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլլոյի հետ։ Նա 5-րդ անգամ անգամ է ձգտելու Աշխարհի չեմպիոն հռչակվել։ Գեւորգ Ղարիբյանն (60 կգ) էլ բրոնզի եւ Օլիմպիական ուղեգրի համար կգոտեմարտի չինացի Լիգուո Չաոյի հետ։
Երեկ բրոնզե մեդալ է նվաճել Մալխաս Ամոյանը (77 կգ), որը նաեւ Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է վաստակել։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: