Հուլիս 27, 2024
2673 դիտում

Արթուր Ալեքսանյանը դարձավ ԱԱ-ի արծաթե մեդալակիր


Լուսանկարը` UWW


Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականն Աշխարհի առաջնությունում այսօր նվաճեց առաջին մեդալը։

97 կգ քաշային կարգում Աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի եւ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարեց կուբացի Գաբրիել Ալեխանդրո Կինդելանի հետ։

 

Առաջին մրցափուլում հայ մարզիկը պասիվության հաշվին միավոր տվեց մրցակցին, սակայն լավ գործեց պարտերում։ Երկորդում արդեն նա վաստակեց 1 միավոր, իսկ պարտերից կարողացավ եւս երկուսն ավելացնել։  Ցավոք, բայց գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ Ալեքսանյանը կարծես կորցրեց զգոնութունն, ինչից օգտվեց կուբացին ու հաղթեց նրան։

 

Ալեքսանյանը դարձավ ԱԱ-ի արծաթե մեդալակիր եւ նվաճեց Փարիզի խաղերի ուղեգիր։

 

Երեկ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր էր դարձել եւ Օլիմպիական ուղեգիր նվաճել Մալխաս Ամոյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին