Հուլիս 27, 2024
3533 դիտում

Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ կպայքարի ԱԱ-ի ոսկե մեդալի համար


Լուսանկարը` UWW


Բելգրադում շարունակվում է ըմբշամատի Աշխարհի վարկանշային առաջնությունը։

Հունահռոմեականների մինչեւ 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մրցել է լիտվացի Մինդաուգաս Վենսկաիտիսի դեմ։ Ալեքսանյանն ինչպես միշտ իր բարձրության վրա էր ու մրցակցին հաղթեց 9։0 հաշվով։ 

 

Այսօր նա 10։4, 9։0 եւ 9։0 հաշիվներով ուժեղ էր եղել ռումինացի, ամերիկացի եւ չեխ մրցակիցներից։ Վաղն Ալեքսանյանը կպայքարի իր 5-րդ ոսկե մեդալի համար։ Նա արդեն ապահովել է իր մասնակցությունն Օլիմպիական խաղերում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին