Հուլիս 21, 2024
1423 դիտում

Գեւորգ Ղարիբյանը վաղը կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար


Լուսանկարը` UWW


Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում քիչ առաջ ելույթ է ունեցել Գեւորգ Ղարիբյանը։

Մինչեւ 60 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ղարիբյանը հանդիպել է ճապոնացի Կենիչիրո Ֆումիտայի հետ ու պարտվել 1։5 հաշվով։ Ավելի վաղ նա տպավորիչ հաղթանակներ էր տարել Բուլղարիայի, Լեհաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ։ Վաղը նա կգոտեմարտի բրոնզե մեդալի եւ Օլիմպիական ուղեգրի համար։

 

Քիչ անց կիսաեզրափակչում հանդես կգա Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ապա բրոնզե մեդալի համար կպայքարի Մալխաս Ամոյանը (77 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին