Հուլիս 27, 2024
1923 դիտում

Վարկանշային ԱԱ․ Այսօր պայքարի են դուրս գալիս հունահռոմեականները


Լուսանկարը` UWW


Բելգրադում ընթացող Աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները։

Հայաստանն այսօր ունենալու է չորս ներկայացուցիչ։ 

 

Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից, նրա մրցակիցը դեռ հայտնի չէ, Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/16 փուլում ուժերը չափելու է Պաուլիուս Գալինկասի (Լիտվա) հետ։

 

Որակավորման փուլից է սկսելու Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), որը հանդիպելու է Գերմանիան ներկայացնող Իդրիս Իբաեւին, իսկ Դավիթ Օվասափյանը (130 կգ) նույն փուլում մրցելու է Սինղ Մեհարի հետ։

 

Փարիզի խաղերի ուղեգրեր կարող են նվաճել միայն Օլիմպիական քաշերի ներկայացուցիչները՝ 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ, 130 կգ։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին