Յունիբանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին։ Համագործակցության պայմանագիրը ստորագրվեց հունիսի 27-ին Ուրարտուի մարզաբազայում, որի համաձայն Յունիբանկը դարձավ թիմի տիտղոսային հովանավորը։
«Յունիբանկի հետ համագործակցությունը կարևոր քայլ է ակումբի կայուն զարգացման և նոր բարձունքների հասնելու ճանապարհին։ Մենք ուրախ ենք աշխատել գործընկերոջ հետ, որը կիսում է մեր արժեքներն ու նպատակները»,- նշել է ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը։
«Մենք ուրախ ենք դառնալ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը: Մի ակումբի, որն ունի վառ անհատականություն և հավակնոտ նպատակներ։ Հավատացած ենք, որ մեր համագործակցությունը կդառնա ամուր հիմք նոր հաղթանակների և ձեռքբերումների համար՝ ինչպես թիմի, այնպես էլ՝ նրա երկրպագուների համար: Յունիբանկը շարունակելու է աջակցել սպորտի զարգացմանը Հայաստանում և առողջ ապրելակերպի արժեքների տարածմանը», - նշել է Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
Պայմանագրի ստորագրումից հետո Ակադեմիայի փոքրիկ ֆոտբոլիստները Յունիբանկի վարչության նախագահին նվիրել են խորհրդանշական մարզաշապիկ։
«Յունիբանկի կարգախոսն է՝ «Առողջ ֆինանսներ՝ վստահ ապագա», և մենք անկեղծորեն հավատում ենք, որ ֆինանսական բարեկեցությունը սկսվում է կրթության և սպորտի մեջ ներդրումներից: «Ուրարտու» ակումբը մեծ նշանակություն է տալիս մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Մենք հպարտ ենք մեր գործընկերությամբ և ուրախ ենք նպաստել մարզիկների նոր սերունդների զարգացմանը», - հավելել է Մեսրոպ Հակոբյանը:
«Ուրարտուի» գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը նշել է, որ ակումբի և Յունիբանկի տեսլականները համընկնում են, և թիմը միշտ բաց է համագործակցության համար բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են այդ գաղափարները։
Առաջին պաշտոնական հանդիպումը հովանավորության պայմանագրի ստորագրումից հետո թիմը կանցկացնի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում՝ բելառուսական «Նեմանի» հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: