Հունիս 30, 2025
103 դիտում

Լեոն Հարթը նվաճել է WBA մայրցամաքային տիտղոսը, 1-ին շնորհավորողը եղել է Աբրահամը



Մյունխենում կայացել է բռնցքամարտի երեկո, որի մենամարտերից մեկն անցկացրել է Լեոն Հարթը (Լեւոն Հակոբյան)։

Հայ բռնցքամարտիկը 10-ռաունդանոց մենամարտում մրցել է Դիլան Պրասովիչի (Մոնտենեգրո) հետ։ Հարթը երրորդ ռաունդում նոքդաունի է ենթարկել Պարսովիչին ու թեթեւ քաշային կարգում տիրացել WBA մայրցամաքային չեմպիոնի տիտղոսին։ Երեկոյին ներկա է եղել Արթուր Աբրահամը, որն իր հայրենակցին շնորհավորել է հենց ռինգում։

Հարթն այս հաղթանակի շնորհիվ բարելավել է դիքերը WBA վարկանշային աղյուսակում։ Նա կարող է երրորդ հնարավորությունը ստանալ ու պայքարել Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Նախորդ երկուսն ավարտել է պարտությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին