Բելգրադում ընթանում է ըմբշամարտի Աշխարհի վարկանշային առաջնությունը:
Հայաստանի ազատ ոճի հավաքականից քիչ առաջ ելույթ է ունեցել Վազգեն Թեւանյանը: Մինչեւ 65 կգ քաշային կարգում հայ ըմբիշը պայքարել է Մաքսիմ Սաչուլտանի (Մոլդովա) հետ:
Թեւանյանը մրցակցի նկատմամբ ունեցել է առավելություն եւ հաղթանակ է տարել 5:1 հաշվով՝ դառնալով Աշխարհի բրոնզե մեդալակիր: Բացի այդ նա նվաճել է նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Ավելի վաղ բրոնզե մեդալակիրներ էին դարձել Արման Անդրեասյանը եւ Արսեն Հարությունյանը, վերջինս նաեւ ձեռք էր բերել Օլիմպիական վարկանիշ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: